
ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Ուշադրություն
Ապրիլի 24-ին և 25-ի գիշերները Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում օդում մինչև +1…+3 0C, Վայոց ձորի նախալեռներում մինչև 0 0C հողի մակերևույթին՝ համապատասխանաբար 0 0C, առանձին ցածրադիր գոգավոր տարածքներում մինչև -1 0C:
ՀՀ տարածքում՝
Ապրիլի 24-ին արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 24-ին կնվազի 2-4, 26-28-ին կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի ապրիլի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան 32.20C (1928 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -1.60C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 13.80C