Ոստիկանները պարզել են Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացած 3 անձանց և 8 վիրավորների ինքնությունը (լուսանկարներ)
Ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է մայիսի 28-ին Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Opel Astra» մակնիշի՝ 23 DD 414 համարանիշի ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Սարատովկա գյուղի բնակիչ 54-ամյա Նորիկ Դավոյանը, իսկ նրա ավտոմեքենայի ուղևոր, նույն մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ 54-ամյա Սլավիկ Սուքիասյանը տեղում մահացել էր: Իսկ «Opel Vectra» մակնիշի՝ 08 SS 864 համարանիշի ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ 34-ամյա Վահագն Հովսեփյանը, իսկ նրա ավտոմեքենայում գտնվող ուղևորներ Լեռնահովիտ գյուղի բնակիչներ
1. 30-ամյա Սուսաննա Նարգիզյանը,
2. 60-ամյա Անախաս Հովսեփյանը,
3. 36-ամյա Արևիկ Հովսեփյանը,
4. 9-ամյա Օլյա Հովսեփյանը,
5. 4-ամյա Դիաննա Հովսեփյանը,
6. 4-ամյա Արգամ Հովսեփյանը,
7. 8-ամյա Արման Պողոսյանը և
8. 72-ամյա Հակոբ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Պողոսյանն ու Հ. Հովսեփյանը մահացել են:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի հանձնարարականով՝ Տաշիրի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: