Վթարի է ենթարկվել արդարադատության նախարարի ավտոմեքենան
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանն «Առավոտին» հայտնել է, որ այսօր առավոտյան ժամը 10.50 Զաքյան փողոցում 11OS010 համարանիշով Volkswagen ավտոմեքենան խախտելով երթևեկության կանոնները բախվել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ծառայողական՝ 007LL55 համարանիշով Toyota Camry ավտոմեքենային. «Վնասվել է նախարարի ծառայողական ավտոմեքենան: Ինչպես վթարի ենթարկված ավտոմեքենաների վարորդները, այնպես էլ արդարադատության նախարարը մարմնական վնասվածքներ չեն ստացել: Վթարից հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է ՀՀ կառավարության նիստին: Wolcvagen մակնիշի վարորդն ընդունել է, որ բախումը տեղի է ունեցել իր մեղքով»: