Բաժիններ՝

Որոնք են ամենաարտասովոր բարձր վարձատրվող մասնագիտությունները` ըստ Forbes-ի

Բալզամապատողը (դիահերձարանի աշխատակից, ով հատուկ նյութերով մշակում է դիակը), հոթ-դոգ վաճառողը և «կենդանի մանեկենը» հայտնվել են Forbes ամսագրի կողմից կազմված՝ ԱՄՆ-ի ամենաարտասովոր և բարձր վարձատրվող մասնագիտությունների ցանկում։

 

Օրինակ՝ հոթ-դոգ վաճառողը տարեկան վաստակում է նվազագույնը 30 հազար դոլար, իսկ հագուս ցուցադրող կենդանի մանեկենը՝ մինչև 100 դոլար 1 ժամվա համար։

 

Ցանկում տեղ են գտել նաև պաղպաղակ համտեսողը (տարեկան՝ 56 հազար դոլար), հուղարկավորության արարողության կազմակերպիչը (տարեկան՝ 80 հազար դոլար), գնումների անձնական ասիստենտը (personal shopper, տարեկան՝ 25-100 հազար դոլար) և զբոսանավերի վրա աշխատող անիմատորը (ամսական՝ 3-4.5 հազար դոլար՝ գումարած սնվելու ծախսերը)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս