ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Աբրահամ Մանուկյանը հերքում է տեղեկատվությունը, որ անցած գիշեր իր որդին բերման է ենթարկվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ մի խումբ ուղեկցողների հետ:
Բնապահպանական պետական տեսչության կողմից 01.07.2013-13.07.2013թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության,բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.06 մլն.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 4.34 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհիպահպանության ոլորտ Գեղարքունիքի տարածքային […]
Երեկ Shamshyan.com-ը ներկայացրեց ընթերցողների կողմից տրամադրված մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են մի քանի կիսամերկ կանայք նշում Վարդավառը:
Այսօր՝ հուլիսի 15-ին, Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ նկատել են, որ իրենց բերքը հեկտարներով փչացել է:
Երեկ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում փլուզվել էր ոռոգման ջրանցքի պատնեշը: Արդյունքում՝ ոռոգման ջուրը լցվել է գյուղի Նաիրի փողոցի տները:
Հուլիսի 13-ին Արմավիրի մարզի դատախազությունից ոստիկանության Արմավիրի բաժնում գրությամբ ստացվել է Ջրաշեն գյուղի բնակիչ Հրաչ Ս.-ի դիմումն այն մասին, որ հուլիսի 10-ին նույն գյուղի բնակիչ Քյարամ Ու.-ն իր մոտ եղած դանակով սպանության սպառնալիք է տվել իր որդուն` 1975 թ. ծնված Խաչատուր Դ.-ին:
Աբովյան քաղաքից դեպի Երևան երթևեկող 4 տրանսպորտային միջոց կա` նախկին 5-ի փոխարեն: Նախկին 262 համարի տրանսպորտային միջոցը հանվեց, ուղեվարձի արժեքը անուղղակի ձևով բարձրացավ, և այժմ քաղաքացին, ստիպված, երկու տրանսպորտային միջոց փոխելով՝ ավելին է վճարում:
Մանկապարտեզի աշխատակիցները պնդում են, որ տնօրենին գտնել հնարավոր չէ, հավանաբար նա արտագաղթել է երկրից՝ իր հետ տանելով նաև աշխատավարձերը:
Հուլիսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Տուժողի որդին ոստիկաններին հայտնել է, որ հայրը վնասվածքներն ստացել է գունավոր մետաղների ընդունման կետում, սառնարանի շարժիչ քանդելու ժամանակ առաջացած պայթյունի հետևանքով:
Կոտայքի մարզի Մեղրաձորի երբեմնի ջրառատ ջրվեժի փոխարեն մնացել է մի բարակ առու:
Ոստիկանության Երևանի Շենգավիթի բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Բակուր Ավետիքյանը կալանավորվել է։
Հուլիսի 14-ին, ժամը 13.22-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սպիտակ-Երևան ճանապարհի 10-րդ կ/մ-ին վիճաբանություն է տեղի ունենում:
Մահացածը 30-ամյա Սուրեն Սարգսյանն էր, ով բնակվում էր Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 22 շենքում և աշխատում էր «Ուռոլոգիայի կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես պրոկտոլոգ։
2013թ. հուլիսի 12-ին Հատուկ քննչական ծառայությունում ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանի կողմից խարդախությամբ քաղաքացի Սոֆա Մարտիրոսյանից խոշոր չափերի` 5.000 ԱՄՆ դոլար հափշտակելու դեպքի առթիվ:
Հուլիսի 15-ին, ժամը 11.27-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի-Կապան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում, կամրջի վերանորոգման աշխատանքների պատճառով ժամանակավորապես դադարեցվել է երթևեկությունը:
Ներկայացնում ենք Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված հրաժարականի նամակը
Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Վովա Սահակյանն ու անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը:
Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 38-ամյա Պապին Խաչատրյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի 08 ՏՏ 875 համարանիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել մի հեծանվորդի, ով տեղում մահացել է:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Տոյոտայի» վարորդ Տ. Քեշիշյանն ու ուղևոր, 51-ամյա Արևիկ Քեշիշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցը կառուցվել է 1988-ին և համարվել երկրի լավագույն կրթօջախներից մեկը: Դպրոցն ունեցել է գեղեցիկ մարզասրահ, լողավազան, լաբորատորիաներ: Արտաքինից գեղեցիկ ու ամուր թվացող եռահարկ դպրոցն այսօր գրեթե ավերակ է` զուրկ սանիտարական որևէ պայմանից:
Եթե այսօր կարճ ժամանակում հարցը չլուծվի, ապա բնակիչները գիշերելու են բաց երկնքի տակ:
Պարզվել է, որ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Դավթաշեն գյուղի զանգվածային թունավորումը խմելու ջրից էր: Հիշեցնենք, որ 75 մարդ դիմել էր պոլիկլինիկա ու հիվանդանոց, մյուսները տանն ինքանաբուժմամբ էին ապաքինվել:
Հուլիսի 14-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղայան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում գտնվող թիվ 1316 էլ. ենթակայանի պատը փլուզվել է:
Այսօր Հայաստանում, մասնավորապես` Շիրակի մարզում, վառ արտահայտված է հասարակության անդամների միջև սոցիալական անհավասարությունը, որն ընդգրկում է կյանքի գրեթե բոլոր ոլորտները:
Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 81-րդ հդվածի`Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքի մաքսային արժեքը գործարքի գինն է, այսինքն՝ այն գումարը, որը փաստացի վճարվել է, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ներմուծման երկիր արտահանելու նպատակով ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար:
Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղերում օգնությունների բաշխման առաջին օրվանից լարվածություն առաջացավ գյուղացիական տնտեսությունների հարևան բարեկամների միջև:
Այսօր Պռոշյան համայնքում տեղի է ունենում գյուղապետի արտահերթ ընտրություններ: Նախապես առաջադրվել էր հինգ թեկնածու, սակայն նրանցից երկուսը ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել:
Գարնանից սկսած մի քանի ամիս կարկուտը պարբերաբար հերթով «ահաբեկում էր» հանրապետության մարզերը` ի չիք դարձնելով սպասվող բերքի ակնկալիքները և խորացնելով սոցիալական դժգոհությունը: Արարատի մարզը կարկուտից համեմատաբար քիչ է տուժել, և բերք, մասնավորապես՝ ծիրան, թեև ունեցան, սակայն կարկուտը որակազրկել, չեչոտել էր պտուղը:
Հուլիսի 14-ին, ժամը 07.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 39 շենքի 4-րդ մուտքում՝ էլ. հաշվիչների վահանակում: