Մեզ հետ զրույցում համագյուղացիների մի մասը նշեց, որ 1982թ. ծնված Վանիկ Ջուլհակյանը, ով ձերբակալվել է հարազատ հորը սպանելու կասկածանքով, հաճախ է եղել ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանության ձայներ նրանց բնակարանից ևս հաճախ են լսվել:
րանք դիմել են ոստիկանապետին` հարցը կարգավորելու համար:
Արտագաթ համայնքից ևս կա, պատճառն, ըստ գյուղապետի՝ դարձյալ աշխատանքի բացակայությունն է. «Մարդիկ աշխատեղ չունեն, որ աշխատեն, փող վաստակեն, դրա համար էլ գնում են»,- ասաց նա:
«Նախախորհրդարանի» քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որ այսօր առավոտյան նախաձեռնության անդամ Իրինա Ղափլանյանի` «Բլուր» կոչվող թաղամասում գտնվող տան մոտ անհայտ անձինք «հերթապահել են» «Տոյոտա Կարոլա» մակնիշի սև գույնի 006 ՈՈ 01 պետհամարանիշի ավտոմեքենայով:
Չնայած Քաշաթաղի հյուսիսային թևն իր աշխարհագրական դիրքով ու բնա-կլիմայական պայմաններով բարենպաստ է գյուղատնտեսական մի շարք ճյուղերի զարգացման համար, այդուհանդերձ` ոչ բոլոր գյուղացիներն են կարողանում այդ նույն ճյուղերից կայուն ու գոհացուցիչ եկամուտ ստանալ:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ տեղափոխվելու գիշերն իրեն հսկիչն իջեցրել է 1-ին հարկ, որտեղ դիմակավորված 7-8 անձ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում եղած քաղաքացիական հագուստով անձանցից մեկը դարձյալ ծեծի են ենթարկել։ Չնայած ՁՊՎ աշխատակիցները ծեծին ներկա չեն գտնվել, սակայն հետ տեղափոխելիս նկատել են իր վնասվածքները։
Ցանկանալով խուսափել խաչմերուկի մոտ ավտոմեքենաների հետ բախումից եւ, հետեւաբար, մեծաթիվ զոհերից, նա հանդիպակաց ուղի դուրս գալու ոչ ճիշտ որոշում է կայացրել:
2013 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքում կիրառվում է կանգառն արգելված վայրերում կայանած և երթևեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում (էվակուացիա):
«Իմ որդին 6 տարեկան հասակից գնացել է դպրոց, որևիցե հիվանդություն չի ունեցել, ոչ մի խոչընդոտի կյանքում չի հանդիպել, ամեն ինչի հասել է իր ուժերով: Ծառայել է հայոց բանակում, վերադարձել է, քննությունները շատ լավ հանձնել է և նախարարությունում աշխատանքի է անցել, ու չգիտեմ, շուրջ մեկ տարի է աշխատում էր այնտեղ»:
Սեպտեմբերի 7-ին օձի խայթոց ախտորոշմամբ Գյումրի բժշկական կենտրոն տուժած քաղաքացի է տեղափոխվել:
Տեսանյութը տարածել է ՀՀ ոստիկանությունը
Փաստաբանների պալատի նախագահ, Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանին հրապարակային բանավեճի է հրավիրում:
Հարցին, թե ո՞րն է եղել Սուրեն Խաչատրյանի հայրական խորհուրդը որդուն, նա տղայի վերադառնալուց հետո արդյոք խորհուրդ տվե՞լ է եւ ի՞նչ է ասել որդուն. «Իհարկե խորհուրդ տվել եմ, ասել եմ իրեն, որ անցած երեք ամսվա ճանապարհը մոռանա, այդ երեք ամսվա ժամանակահատվածը ամբողջությամբ թող մոռանա, եւ ինքը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակի մարդու նման ապրել»,- ասել է Սուրեն Խաչատրյանը:
Այս պահին տեղի ուժերով շենքում գտնվող բոլոր 30 հոգին տարհանվել են:
Հանձնարարվեց առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետներին հաշվարկներ անել, որպեսզի կենտրոնին կից դիահերձարան ևս կառուցվի։
Տեսանյութում հստակ երևում է, որ նրանց առաջնորդում և «Վիլիս» ավտոմեքենայով տեղափոխում են 2 հայ տղամարդ:
«Ծեծել են սարսափելի աստիճանի և ասել՝ «եթե վիզ չվերցնես, որ դու ես արել, կնգադ ու երեխեքիդ մոտդ կբերենք»:
Բոլոր դպրոցներում միասին սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 159 երեխա:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 28 շենքի տանիքից առկա է քարաթափման վտանգ:
Հիշեցնենք, որ ամբաստանյալ Դ. Մուրադյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու մեջ։
Վերատեսուչն իր խոսքում նշեց, որ նոր ուսումնական տարեշրջանը նաև հոբելյանական նշանակություն ունի հոգևոր կրթական հաստատության համար. 2014 թ. լրանում է Գևորգյան ճեմարանի հիմնադրման 140-րդ տարին:
1980-ականների սկզբներին արդեն «զուբնիկություն» էր անում Գորիսի սահմանամերձ ադրբեջանական շրջաններում, ուր սիրահարվում է ադրբեջանցի մի աղջկա: Նրան առեւանգում, բռնաբարում եւ կնության վերցնելու նպատակով տեղափոխում է Գորիս: Ադրբեջանցի ոստիկանները Գորիսում ձերբակալում են Լիսկային, ապա Լաչինի դատարանի վճռով վերջինս դատապարտվում եւ ազատազրկվում է արդեն 4-րդ անգամ»:
Ինքնավնասված ամբաստանյալներն են՝ Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը և Արթուր Մանուկյանը:
ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ՊԱՉ-ի քաղաբանտարկյալ Արմենակ Լևոնի Մնջոյանը բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:
Ցավալիորեն, քաղաքապետարանը և պետական իշխանության այլ կառույցներ, մասնավորապես ոստիկանությունը, այս անգամ էլ մնացին օլիգարխիայի և կոռումպացված պաշտոնյաների շահերը սպասարկողի կարգավիճակում, և ամեն կերպ սկսեցին ճնշել հանրության արդարացի պահանջը բարձրացրած քաղաքացիներին:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.00-ի սահմաններում, 1986 թ. ծնված Էդգար Պ.-ն «ԳԱԶել-322142» միկրոավտոբուսը կայանելով Երևան-Դիլիջան ճանապարհի 98-րդ կմ-ին՝ իջել է ավտոմեքենայից, ինչից հետո ավտոբուսն ինքնաբերաբար ընթացել է առաջ և ուղևորներ՝ 1974 թ. ծնված Անահիտ Խ.-ն, վերջինիս որդին՝ 2003 թ. ծնված Արամ Բ.-ն և 1955 թ. ծնված Նազիկ Մ.-ն դուրս են թռել ավտոմեքենայից և ստանալով մարմնական վնասվածքներ` տեղափոխվել հիվանդանոց:
«Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (AMAP) կազմակերպությունը հայտարարում է «Մշակութային փոխանակման հարթակ» (CULTUR-EXP) ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է Եվրոպական միության Ընդհանուր գործողությունների ծրագրի՝ «Սևծովյան ավազան 2007-2013»-ի շրջանակներում:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով ուղևորներ` 1992 թ. ծնված Ռուբեն Բաղյանը և 1994 թ. ծնված Գևորգ Հովհաննիսյանը տեղում մահացել են, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Այսօր առավոտյան Նախախորհրդարանի անդամ Իրինա Ղափլանյանի` «Բլուր» կոչվող թաղամասում գտնվող տան մոտ անհայտ անձինք «հերթապահել են» «Տոյոտա Կարոլա» մակնիշի սև գույնի 006 ՈՈ 01 պետհամարինիշի ավտոմեքենայով: Ժամը 08:35 րոպեին, երբ Ի. Ղափլանյանի ամուսինը երեխայի հետ իր ավտոմեքենայով դուրս է եկել բակից, նշված ավտոմեքենան սկսել է հետապնդել նրան:
Երևանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, բանդայի գործով դատավարության ժամանակ, այսօր՝ սեպտեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: