«Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ զգացմունքները: Ես շնորհակալ եմ այս հրաշք կառույցի ստեղծողներին`այն բարերարներին, ում ջանքերով կյանքի է կոչվել այս համալիրը,…ես ուղղակի ցնցված եմ»:
Սասուն Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սևանի քաղաքային հին այգու տարածքում գտնվող կիսակառույց շինությունում՝ակնհայտ տասնվեց տարին չլրացած 13-ամյա իր ծանոթ աղջկա համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Փաստի առթիվ հոկտեմբերի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Մենք դատի չենք տվել, դուք տեսաք, որ 424 մլն-ի հետ կապված ֆինանսների նախարարության համապատասխան վարչությունը եկավ եւ ասաց, որ այս գումարը դուք չպիտի մուծեք, քանի որ չարաշահում տեսան:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախագահը իր և ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել «Արարատ-73»-ի վետերաններին, մաղթել առողջություն և ցանկացել, որ նրանք միշտ լինեն մեր հավաքականի, մեր ֆուտբոլիստների կողքին:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 9-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ են տեղափոխել 1978 թ. ծնված Արման Մ.-ին:
Համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից առ այսօր ազատ են արձակվել 462 դատապարտյալներ:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու տնակային ավաններում, անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով այցելեցին քաղաքի տնակային ավաններից մեկը:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-12-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից ևս մեկում կատարած փոփոխություններով և լրացումներով կառավարությունը պետբյուջե է ներառել Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2011-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրով ստացված 2 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհով Մեղրու և Ագարակի համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը: Նախագծման աշխատանքն ավարտվել է, ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, ինչպես նաև աշխատանքի ծավալը:
Մանե Մովսիսյանն, ըստ մեղադրական եզրակացության, ՀՀ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի շրջակայքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում աշխատելու ընթացքում փոխանցել է նաև ծառայության բերմամբ իրեն հայտնի դարձած, մասնավորապես` այդ զորամասի վերաբերյալ տեղեկությունները, որոնք ռազմական բնագավառի պետական գաղտնիք են:
ՀՀ քրեական և զինվորական վերաքննիչ դատարանն այսօր քննել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը՝ ազատամարտիկի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու մասին:
Այն, որ մի ամբողջ թաղամասի խաբեության միջոցով կարող են 25 օր ջրազրկել, քանդման աշխատանքները կատարելուց հետո հեռանալ և առանց պատասխանատվության զգացումի այդ բնակիչներին թողնել նման տհաճ իրավիճակում՝ մեր երկրում, կարծես թե, օրինաչափություն է դարձել:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում՝ հոկտեմբերի 9-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ՀՀ է ժամանել և ոստիկանություն ներկայացել 1986 թ. ծնված Նորայր Ք.-ն.:
Պատահարի հետևանքով և վարորդը և վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու և շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի դիմումին ի պատասխան Երևանի քաղաքապետարանը, ի դեմ իրավաբանական վարչության պետի, տեղեկացրել է, որ դիմումում բարձրացված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս եզրակացնելու, որ Հ. Նավասարդյանը գտնվել է շահերի բախման իրավիճակում և համակարծիք չեն վերջինիս դրսևորած վարքագիծը էթիկայի կանոնների կոպիտ խախտում որակելու կենտրոնի դիրքորոշմանը:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 04.45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում այրվում է ավտոտնակ:
Լևոն Ազիզյանը և Գագիկ Սարգսյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթուղթ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:
«Հոգեկան առողջություն և տարեցներ». այս տարի այսպիսի կարգախոս է հռչակվել Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից։
Հոկտեմբերի 9-ին, ժամը 10.20-ին բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Դավիթ Ա.-ն.:
«Ովքեր են հիմա հերոսներ, նրանք ովքեր զինվորական համազգեստ են հագնում ու գնում նկարվում հա՞, դաժե տեսանք, որ կրակում են, բայց իրանք չեն իրական հերոսները: Հերոսները այս տղեքն են»,- ասել են ազատամարտիկները:
Արթուր Այվազյանը պահանջում էր միջամտել Հատուկ քննչական ծառայության գործունեությանը, որն, իր պնդմամբ, պատշաճ կերպով քննության չի առել և անարդար որոշում է կայացրել իրեն խոշտանգումների ենթարկելու գործի վերաբերյալ:
«Այս նախագծով որևէ մեկը Փաստաբանական պալատից չի վերցնում արտոնագիր տրամադրելու լիազորությունը: Արդարադատության նախարարությունը չի մտնելու այդ ոլորտ»,- հավաստեց նախարարը:
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում երեկվանից բողոքի ծայրահեղ միջոցի է դիմել ցմահ դատապարտյալ Գնուն Վարդանյանը՝ կարելով իր բերանը: Ամիսներ առաջ դատապարտյալը ևս մեկ անգամ դիմել էր այս քայլին, երբ նրան արգելել էին օգտվել զանգահարելու իր իրավունքից:
Իջևանի բժշկական կենտրոնից հայտնել են իրենց մոտ են տեղափոխվել 20-ամյա Վահագն Խաչատրյանը, 19-ամյա Արտակ Ալեքսանյանը, 18-ամյա Հայկ Վարդանյանը և 32-ամյա Մուշեղ Նուրբեկյանը:
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի էին հավաքվել Կոնդի խաբված բնակիչները, ովքեր հանդիպում էին պահանջում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում, հիշեցնենք, հրազենային վնասվածքներ էր ստացել Հարություն Խաչատրյանը, իսկ Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանը մահացել էր: