Բաժիններ՝

Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի երթի մասնակիցները շարժվում են դեպի Ռուսաստանի դեսպանատուն

Այսօր՝ ժամը 12-ին, մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն մեր հայրենակից, հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի:

Երթը մեկնարկել է Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետև շարունակվել դեպի ՀՀ նախագահի նստավայր։ Համապատասխան նամակ-դիմումներ հանձելուց հետո,  երթի մասնակիցները գնացել են  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, իսկ այժմ շարժվում են դեպի ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանություն։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը ձերբակալել էր Ռուսաստանում ապրող եւ գործունեություն ծավալող մեծահարուստ Լևոն Հայրապետյանին: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է ցմահ ազատազրկված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

Մանրամասները՝ քիչ ուշ:

Լուսանկարը՝ ԳԱԼԱ-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս