
Մենք միշտ էլ զգոն ենք.սահմանին վիրավորված 19-ամյա զինվորը պատմում է դեպքի մասին (տեսանյութ). news.am

Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով վիրավորված Գրիգոր Գրիգորյանն արդեն տեղափոխվել է կրծքային վիրաբուժության բաժանմունք. չնայած դեռ թույլ է, սակայն արդեն մտածում է դիրքեր վերադառնալու մասին: Գրում է news.am-ը:
Լրագրողների հետ զրույցում 19-ամյա Գրիգորը պատմեց, որ 6 ամսվա ծառայող է, ընդամենը 2-րդ անգամ էր դիրքեր բարձրանում:
«Գիշերը 02:00-ի սահմաններում էր, երբ ադրբեջանցիները կրակեցին ու վիրավորեցին ինձ, ընկերներս էլ պատասխանեցին էդ կրակոցներին, մոտ 20 րոպե կրակել ենք իրար վրա, հետո նոր ինձ տարան հիվանդանոց»,- ասաց Գրիգորը:
Գրիգորի խոսքով՝ հայկական կողմը միշտ էլ զգոն է եւ ցանկացած դեպքում պատրաստ պաշտպանելու հայրենիքը. «Լավանամ, էլի կգնամ բանակ»:
Թոքի հատվածում վնասվածք ստացած Գրիգորն արդեն հիվանդասենյակում է:
Մանրամասներն՝ այստեղ