Բաժիններ՝

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ, կրակոցները բավականին շատ են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նրանք շարունակում են կրկել մեր դիրքերի և գյուղերի ուղղությամբ, մենք հիմնականում պատասխանել ենք նրանց կրակոցներին: Հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը»,- նշեց Հովհաննիսյանը: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանների հատվածում հայկական կողմը կորուստներ և վիրավորներ չունի:

Օգոստոսի 6-7-ն ընկած ժամանակահատվածում և այսօր առավոտյան հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 39 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 546 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 8 դեպքում: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 232 կրակոց: Հայկական կողմից տուժածներ չկան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս