Ռուսաստանի Դաշնությունից եղել է 203.075 այցելություն Թուրքիա, ինչը 10.8%-ով պակաս է նախորդ տարվա փետրվարի ցուցանիշի համեմատ (այն ժամանակ 227.695)։ Հունվարին, սակայն, նվազումը ավելի մեծ էր՝ 17.6%։
Կատարվում է նախաքննություն:
Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին «ամազոնուհիների»՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին թիվ 2 բուժմիավորումից ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցում անձրևաջրերի պատճառով սահել-ընկնելու հետևանքով ստացած վնավածքներով իրենց է դիմել Երևանի բնակիչ 17-ամյա Ս․ Ջ․-ն, ում մոտ ախտորոշվել է «քթոսկրերի բազմաբեկոր կոտրված տեղաշարժով»:
Ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվի գծանշում:
Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծառահատումների վերաբերյալ քննարկում-բանավեճերը պարբերաբար դառնում են սոցցանցերի օգտատերերի և ԶԼՄ-ների թոփ թեման։ Ծառահատումների վերաբերյալ այդ բանավեճերում որոշ օգտատերեր իրենց դժգոհությունն էին արտահայտել, որ այդ թեման, փաստորեն, բնապահպանական գործունեությամբ հայտնի ակտիվիստների ուշադրությանը չի արժանանում, նրանք լուռ են, ինչպես աղտոտված ջրերի ձուկը։ Համենայնդեպս, ոչ ոք բողոքի ակցիաներ չի իրականացնում, նստացույց չի անում, ճանապարհ չի փակում, ինչպես արվում էր ամեն պատեհ ու անպատեհ առիթով նախկինում՝ մինչև 2018-ի տխրահռչակ հեղափոխություն կոչվածը։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 28-ին ժամը 10:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Խ․Պ․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին Վանաձորի 20-ամյա բնակչուհի Մ.Գ.-ի մահվան էական հանգամանքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
2022 թվականի հունվարից գործող՝ «Ընտանիքում ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության» ծրագրի շրջանակում 2023–ի դեկտեմբեր ամսվա տվյալներով աջակցություն է տրամադրվել 21 հազար 804 երեխայի համար:
Եղիազար Վարդանյանն արձանագրել է գործընկերային փոխադարձ վստահության սկզբունքով աշխատելու կարևորությունը և կոմիտեի պատրաստակամությունը։
Օդի ջերմաստիճանը մարտի 29-ից ապրիլի 1-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Լիբանանի հայ կրթական հաստատությունների օժանդակության ծրագիրը սկիզբ առավ դեռևս 2019 թ-ի դեկտեմբերին, երբ Լիբանանում սկսվեց սոցիալ-տնտեսական ճգնաժամը, որն էլ ավելի խորացավ 2020թ-ի օգոստոսին` Բեյրութի աղետալի պայթունից հետո։
Առաջարկվում է նաև կենսաթոշակների համար սահմանված կարգավորումներին համարժեք կարգավորումներ սահմանել նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների համար, մասնավորապես՝ նպաստների նշանակման ժամկետները համապատասխանեցնել կենսաթոշակների համար՝ նախագծով առաջարկվող փոփոխություններին՝ հնարավորություն տալով օրենսդրությամբ սահմանված ժամկետները կիրառել 2024 թ. մարտի 11-ից հետո ներկայացված դիմումների համար:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել Վետերանների խորհրդի նախագահ Յուրի Բադալյանը:
Օրեր առաջ Երևանում թալանել են Սայաթ-Նովա պողոտայում գործող հայտնի «Զիգզագ» խանութը, հայտնում է shamshyan.com-ը։
Գումարը վճարվել է որպես գնված ծառայության դիմաց վճարում, այլ ոչ թե աշխատանքի վարձատրություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Փաստի մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի մեղադրանքով:
Սբ. Պատարագի ժամանակ, ինչպես Խորհրդավոր ընթրիքին, հացն ու գինին սրբագործվում և վերածվում են Տիրոջ Մարմնի և Արյան: Հաղորդությունը Քրիստոսի Մարմնին ու Արյանը հաղորդ դառնալու խորհուրդն ունի: Հաղորդվել նշանակում է միանալ, միավորվել Աստծո հետ: Հաղորդություն ստանալու համար պետք է անպայման մկրտված լինել, զղջալ և ապաշխարել գործած մեղքերի համար:
Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունն Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Ոստիկանության հիշյալ պաշտոնյան, ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում, անտառապետ Ա. Կ.-ի մատնանշած տրանսպորտային միջոցներով ապօրինի հատված փայտանյութի քանակի և որակական հատկանիշների վերաբերյալ փաստաթղթերում կեղծ տեղեկություններն անտեսելու և փայտանյութի անօրինական տեղափոխումը չարգելելու դիմաց 2023թ. օգոստոսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Ա. Կ.-ից որպես կաշառք ստացել է 240.000 ՀՀ դրամ:
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է, որ Facebook սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում՝ իբր մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, համաձայն որի՝ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է միանվագ 25 000 դրամ աջակցություն։