Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. վարորդը մահացել է
                                    Փետրվարի 5-ին, ժամը 15.55-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, Հանքավան ընթանալիս, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը: Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով 58-ամյա Անդրանիկ Մ.-ն մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    