1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական պատահար՝ Հյուսիս-հարավ ճանապարհին
Փետրվարի 5-ին, ժամը 20.40-ի սահմաններում Հյուսիս-հարավ ավտոճանապարհին միմյանց են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի 33-ամյա վարորդը՝ Դավիթ Գ․-ն, մահացել է, իսկ «Մերսեդեսի» 22-ամյա վարորդն ու 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն։