Վրաերթի ենթարկված 90-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Հունվարի 1-ին, ժամը 18.20-ին, «Մազդա 323» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցում վրաերթի էր ենթարկել 1925 թ. ծնված Եպրաքսյա Հայրապետյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունվարի 6-ին, ժամը 11.00-ին, Եպրաքսյա Հայրապետյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն