Սամվել Կարապետյանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ջրօրհնեքի խաչքավոր
Երեկ՝ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց, որին ներկա էին Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պետական բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, կրթության, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ:
Պատարագի ավարտին տեղի է ունեցել ավանդական Ջրօրհնեքի արարողությունը: Այս տարի Մայր տաճարում ջրօրհնեքի Խաչքավորն էր «Տաշիր» գրուպի նախագահ Սամվել Կարապետյանը:
«Առաջին լրատվական»-ը Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը ընտրվել կնքահայր: Ի պատասխան՝ տեր Վահրամը նշեց, որ Սամվել Կարապետյանը տարիներ ի վեր միլիոնավոր դոլարների ներդրում է կատարել Մայր աթոռին և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմին: Այս պահին էլ շարունակում է ֆինանսավորել Վեհարանի շենքի, ինչպես նաև վեհարանի ետնամասի դահլիճի կառուցման ծախսերը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: