Բաժիններ՝

Ադրբեջանի փոխվարչապետը վստահեցրել է, որ Ի. Ալիեւը, ով երկիր վերադարձրեց Սաֆարովին, կանի ամեն ինչ, որ դիվերսանտներն էլ վերադարձվեն

Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը ադրբեջանական լրատվամիջոցներին տված իր հարզացրույցում վստահեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ուշադրության կենտրոնում է պահում Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատ արձակումը եւ կանի ամեն ինչ, որ նրանք ազատ արձակվեն եւ վերադարձվեն Ադրբեջանին:

«Նախագահը զբաղվում է այդ գործով: Նա, ով երկիր վերադարձրեց Ռամիլ Սաֆարովին, նրանց նույնպես կազատի»,- հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը՝ վստահեցնելով, որ Ասկերովի և Գուլիևի հարցով Ադրբեջանը դիմումներ են ուղարկվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարություն, Եվրոպայի խորհուրդ, Եվրամիություն, ԵԱՀԿ:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի դիվերսանտները ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվեցին ազատազրկման, նրանցից մեկը ցմահ, մյուսը՝ 22 տարի ժամանակով:

Թարգմանությունը` ԳԱԼԱ-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031