Բաժիններ՝

Ադրբեջանական կողմին դիմակայելու միակ գործոնը հայկական բանակն է. Արծրուն Հովհաննիսյան. ԳԱԼԱ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված: Անցած գիշեր դարձյալ սահմանին հնչել են կրակոցներ:

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ զոհերի եւ վիրավորների մասին պաշտոնապես չի հայտարարվում:

«Ըստ ստացված տեղեկությունների՝ ավելի քան 300 անգամ հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը»,- ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Ա. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հակառակորդի կողմից հնչած կրակոցներին հայկական կողմը պատասխանել է:

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին եւ 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, hակառակորդի ակտիվությունը ճնշելիս, հայկական կողմը եւս կորուստներ էր ունեցել, ըստ ոչ պաշտոնական տվյալների երկու հոգի զոհվել էր:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակը այսօր պաշտոնապես հաստատեց այդ տեղեկությունը՝ասելով, որ զոհվածները արցախյան հատվածի բնակիչներ են եղել՝պայմանագրային զինծառայողներ:
Սահմանին տիրող իրավիճակի եւ ադրբեջանական կողմի սադրանքների վերաբերյալ դատապարտող հայտարարություններով հանդես եկան ՀՀ ԱԳՆ-ն եւ ԼՂՀ ՊԲ-ն՝ դիմելով նաեւ միջազգային կառույցներին:

Արձագանքներ եղան, որոնք դարձյալ շատ զուսպ էին եւ չեզոք բնույթի, ինչպես միշտ կոչ էին անում կողմերին՝ ցուցաբերելու զսպվածություն:
Այս առնչությամբ էլ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն ասաց հետեւյալը. «Անկեղծ ասած՝ մենք բանակում կոնկրետ արձագանքի մասին չենք մտածում: Ադրբեջանական կողմին դիմակայելու միակ գործոնը հայկական բանակն է»:

Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ ադրբեջանական բանակում սկսվել են պաշտոնանակություններ, Ա.Հովհաննիսյանն ասաց, թե հակառակորդի կորուստները շատ են, եւ բնականաբար պետք է պաշտոնանակություններ լինեն: «Մենք չենք սիրում շատ խոսել հակառակորդի մասին, որովհետեւ մենք կենտրոնանում ենք մեր գործողությունների վրա»,- հավելեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը չցանկացավ մեկնաբանել ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հասեցին հնչող քննադատությունները՝ կապված ջրօրհնեքի Խաչքավոր դառնալու հետ:
Հիշեցնենք, որ երեկ Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ տոնական սուրբ պատարագ էր մատուցվել առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում: 2015թ. Այրարատյան Հայրապետական թեմի ջրօրհնեքի Խաչքավորն էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս