Բաժիններ՝

Ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը, երկկողմանի փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը, ձնաբերուկների և մերկասառուցի հետևանքով երկկողմանի փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ուժեղ քամու և առատ ձյան հետևանքով դժվարանցանելի է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը:

Տիգրանաշենի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի ճանապարհներին, ինչպես նաև Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Աշոցք գյուղում (նաև Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին), Սյունիքի մարզի Սարավան գյուղերում բուք է:

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են:

Շիրակի մարզի Աշոցք գյուղում (նաև Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին) բուք է:

ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարությունը զգուշացնում է դեպի Վրաստան չերթևեկել Բավրայի անցակետով, քանի որ վերջինս փակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս