Ողբերգական վրաերթ` Ավշար գյուղում. 8-ամյա երեխան ճանապարհին մահացել է. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Արարատի բժշկական կենտրոնից, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատռիվ քննչական խումբը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավուրոթյամբ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 08:35-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ, 28-ամյա Աբրահամ Մամրյանը, վարելով BMW մակնիշի 34LA 602 համարանիշի ավտոմեքենան, Ավշար գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 8-ամյա Կարեն Տերտերյանին:
Քննիչի հանձնարարականով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց՝ փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է սթափ:
Մանրամասներն` այստեղ