
Ադրբեջանական դիպուկահարի գնդակը խոցել է չորաթանցու նոր գնած ավտոմեքենան

tesankyun.am-ը գրում է. Ապրիլի 11-ին ժամը 14-ն անց 30-ի սահմաններում ադրբեջանցի դիպուկահարը 2 կրակոց է արձակել Տավուշի մարզի Չորաթան գյուղի սահմանամերձ «Ներքին շեն» տարածքի վրա: Գնդակներից մեկը խոցել է Չորաթանի 26-ամյա բնակիչ Արման Մկրտչյանի «Վազ-2106» ավտմեքենայի շարժիչի փոխանցումների տուփը, այն շարքից հանել:
Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանն ասել է, որ ինքն այդ ժամանակ գտնվել է այդ տարածքում: Ավտոմեքենան քարշելով են գյուղ բերել:
Արման Մկրտչյանը 2 օր առաջ վարկով էր գնել այդ մեքենան: Ապահովագրական ընկերությունը հրաժարվել է վնասված ավտոմեքենայի համար փոխհատուցել: Այս տարվա մարտի 19-ին ադրբեջանցի դիպուկահարի գնդակը «Ներքին շեն» տարածքում խոցել էր Չորաթանի բնակիչներից մեկին պատկանող «Վիլիսի» դուռը: