
Արմավիրի բնակիչը մեղադրվում է բռունցքներով, ոտքերով, մետաղական ձողով և փոցխով կնոջը հարվածելու և սպանելու մեջ

Արմավիրի մարզի 37-ամյա բնակիչը մեղադրվում է կնոջը սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր կնոջը սպանելու դիտավորությամբ, Արմավիրի մարզի վագոն տնակի բակում բռունցքներով, ոտքերով մետաղական ձողով և փոցխով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին և մարմնի այլ մասերին, որի հետևանքով կինը մահացել է:
Բացի դա, ըստ մեղադրանքի, նա մարտական դիրքերում գտել է, տուն բերել և ապօրինի կերպով պահել ռազմամթերք հանդիսացող երկու փամփուշտներ, որոնք հայտաբերվել են նրա վագոն-տնակի ննջասենյակի պահարանից:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մաս) և ապօրինի կերպով հրազեն պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235հոդվածի 1-ին մաս): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: