Մայորը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով՝ ազնվության համար

Օրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պահեստազորի մայոր Սամվել Արտեմի Աբրահամյանը հայ սպային վայել օրինակելի արարքի և ազնվության համար պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:

«Սամվել Աբրահամյանը մարտի 7-ին ՀՀ ոստիկանության շենքի հարևանությամբ փողոցում գտել է ոստիկանության աշխատակցի ծառայողական վկայական, անցագիր, բանկային քարտեր և 220.000 դրամ: Անձնական նախաձեռնությամբ պարզելով դրամապանակի տիրոջ կոնտակտային տվյալները, Սամվել Աբրահամյանը կապ է հաստատել նրա հետ և վերադարձրել ամբողջ գտածոն:

Անշուշտ, պահեստազորի մայոր Սամվել Արտեմի Աբրահամյանը արժանի է բարձր  գնահատանքի և նրա արարքը խոսում  է առհասարակ հայ սպային հարիր օրինակելի  վարքագծի և մարդկային բարձր որակների մասին»,- ասված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930