«Համայնքների խոշորացումը շատ նուրբ հարց է, որը պետք է քննարկվի: Ես չեմ պատկերացնում ոնց պետք է անեն: Ես կողմ եմ համայնքների խոշորացման միայն մեկ տարբերակի՝ նախկին վարչական շրջանների ձևավորմամբ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Մի շարք դպրոցների ուսուցիչները այսօրվա ասուլիսում զգուշացրեցին իրենց տնօրեններին, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումներ անելու դեպքում՝ իրենք ստիպված կլիեն հրապարակել նրանց անունները: «Եթե տեսնենք, որ շարունակվում են անօրինականությունները, անպայման կհայտնենք»,- ասուլիսում ասաց թիվ 50 հիմնական դպրոցի ուսուցչուհի Օվսաննա Հարությունյանը։
Դատավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ ընդհարման պահին «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի փոխանցման տուփը չի գտնվել ազատ ռեժիմի տակ, այլ միացված է եղել հետընթաց փոխանցում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիր քաղաքում ներկա է գտնվել Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը: Արմավիրի մարզկենտրոնում գտնվող միակ բազիլիկ այդ եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2012թ.՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ:
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համառորեն շարունակում են իրականության հետ որևէ առնչություն չունեցող տեղեկատվության տարածումը: Այս անգամ ադրբեջանական «ապա.ազ»-ի քարոզիչները, վկայակոչելով «ռազմական աղբյուրներ», գրում են, թե մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գարիկ Բալայանը զբաղեցրել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հետախուզության պետի պաշտոնը:
Ա. Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, յուրացման, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ. նա գիտությունների թեկնածու է, աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում: Երեկ դատարանում ցուցմունք տվեցին գործով տուժողները: Տուժող Նվարդ Դավիթավյանը դատարանում ասաց, որ Արտակ Ղուկասյանին 10 մլն 200 հազար դրամ է տվել:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով Հարություն Դերենիկի Մանուչարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի օգնական:
Արարատի մարզի Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար Մեջլումյան Զավենը եւ իր կինը`գյուղի դպրոցի նախկին տնօրեն Անժելան, հանցավոր համաձայնության գալով, ամբողջ գյուղը թալանել են:
Համաձայն տեղեկության՝ բանակի սերժանտ Վյուսալիա Նադիրովան մահացել է սուր մենինգիտից։
Պայթուցիկ սարքի կիրառման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով Օ.Լ.-ն. տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ:
shamshyan.com-ի փոխանցմամբ` մայիսի 30-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 23 ԼՍ 563 համարանիշի և Mercedes G 500 մակնիշի 20 VV 777 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածով ընթացող […]
Հաղարծին գյուղում կատարված գողությունների հետքերով:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի օգնական Էդվարդ Ստեփանյանին և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատակից Կարեն Նադոյանին 2014 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 2-ը գործուղել Հաագա (Նիդերլանդների Թագավորություն)` Արժույթի միջազգային հիմնադրամի / Համաշխարհային բանկի կառավարիչների և փոխկառավարիչների խորհրդի համաժողովի տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով:
«Փոքր տղան՝ Արմանը, ասում է, որ մեծանա, հորը սպանելու է։ Ինչո՞ւ պիտի 5 տարեկան երեխան տենց բան մտածի, ասի»,- ասել է նա։
Սոչիի իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվողը` սրճարանում:
Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Շաբոյանը:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանի մոտակայքից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Վալերի Ա.-ին:
87-ամյա ծերունու հոգեպահուստ 400.000 դրամը գողացողը հարևանն էր:
ԼՂՀ ազգային ժողովի այսօիրվա նիստում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը ներկայացրեց 2014թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը։
Շարունակվում է նաև «Երկկողմանի ծնողազուրկ պատանին երազում է դառնալ հրաձիգ, որ պաշտպանի հայրենիքը (video)» տեսանյութի արձագանքները։
Սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը դեռ չի դադարեցրել հացադուլը:
Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությամբ` 1968 թ. ծնված Վարդան Ռ.-ի տան ննջասենյակից հայտնաբերվել և առգրավվել է գաղտնի փականով դանակ:
Ծայրահեղ թշվառության, աղքատության ու հուսահատության խորհրդանիշն է դարձել ժամանակավոր կոչվող տնակը, որն հազարավոր ընտանիքների համար տարիներ շարունակ եւ, թերեւս, դեռ երկար ժամանակ, լինելու է հիմնական բնակատեղի:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Արմեն Գևորգյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Առաջիկայում քննիչի որոշմամբ փոփոխվելու է Վերնիսաժի կրակոցների հեղինակ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանի խափանման միջոցը:
Մայիսի 28-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 41 շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է:
Մայիսի 30-ին առավելապես լեռնային շրջաններում, հունիսի 1-4-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Երևանի ավագանին մայիսի 30-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր Գառնիկ Անանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին:
Լյուքս Ստեփանյանի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը, հուզված նշել է. «Էսքան ժամանակ, երեկ մոտն ես եղել, ինչ ես մտածել, թող մտածեր, առողջությունը վերանայեր: Էդ ձեր շունչն ա, որ նա հիվանդ ա, էդ բերան կարելը ձեր ձեռքի գործն ա»:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ այցելեց Գյումրի եւ Վանաձոր՝ քաղաքներում իրականացվող ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին տեղերում ծանոթանալու նպատակով: Գերմանական KfW բանկի աջակցությամբ ներկայումս ընթացքում է «Լոռու (Վանաձոր) եւ Շիրակի (Գյումրի) մարզերի բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնում» ծրագրի երկրորդ փուլը, որի աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ: