Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել սահմանն անցած Անդրանիկ Գրիգորյանի մասին
Trend.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել մարտի 22-ին սահմանը հատած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մասին: Ըստ հաղորդագրության՝ այս պահին Անդրանիկ Գրիգորյանը գտնվում է անվտանգ պայմաններում և նրան որևէ մտանգ չի սպառնում:
«Անդրանիկ Գրիգորյանը որևէ բողոք չունի ոչ պահման պայմաններից, ոչ էլ առողջությունից: Գրիգորյանը գտնվում է անվտանգ պայմաններում և պահվում է մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան պայմաններում»,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: