Արդյոք էլեկտրաէներգիայի թանկացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ

«Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության մասին կառավարությունը հստակ չի կարող ասել, քանի դեռ չկա հայտ, չկա հանձնաժողովի որոշում»,- այսօր ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՕԵԿ-ական պատագամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին` արդյոք էլեկտրաէներգիայի թանկացում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:

Ըստ նրա՝ կանխատեսման մասով բազմաթիվ գործոններ են ազդում սակագնի վրա, մասնավորապես. եթե ունենում ենք ջրառատ տարի, արտադրվում է բավարար էժան էլէներգիա և սակագինը պահվում է եղած մակարդակին, բայց եթե ջրասակավ տարի է լինում, ՋԷԿ-երի էլէներգիան է ավելի շատ օգտագործվում, որը թանկ է:

«Կախված՝ այս տարի ինչպիսի տարի կլինի, նոր կարող ենք պատասխանել»,- ասաց Դ.Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031