Գյումրիի կրակոցների գործով հետախուզվողներից մեկը ներկայացել է
168.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին տեղեկությունը, որ նախաքննական մարմին է ներկայացել Գյումրիում հնչած կրակոցների գործով հետախուզվողներից մեկը՝ Աշոտ Գրիգորյանը: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել մարտի 7-ին տեցի ունեցած միջադեպի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Միջադեպի արդյունքում հիվանդանոց էր տեղափոխվել 6 մարդ, հիվանդանոց տեղափոխված Կնյազ Ղազարյանը մահացել էր: Մարտի 8-ին Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել էր քրեական գործ` երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի, զինված խուլիգանության, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: