Մսի վաճառքով զբաղվող կարգազանց տնտեսվարողի նկատմամբ հարուցվել է վարույթ և նշանակվել տուգանք

ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության Անասնաբուժության տեսչության կողմից անցած ամսում իրականացվել են դիտարկումներ Ստեփանակերտ քաղաքի մսի 40 վաճառակետերում:

Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ ԳՆ ՍԱՊ ծառայությունից, հայտնաբերված թերությունների վերաբերյալ տեսչության կողմից ըստ վերջնաժամկետների տրված հանձնարարականը չի կատարել ընդամենը 1 տնտեսվարող, որի նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ԳՆ ՍԱՊ ծառայության պետի որոշմամբ նշանակվել է տուգանք 250 հազար ՀՀ դրամի չափով:

Մայիս ամսում ծառայության բուսասանիտարիայի տեսչության կողմից նույնպես կատարվել են ընդհանուր տեսչական աշխատանքներ՝ բուսական ծագում ունեցող սննդամթերքի և թունաքիմիկատների վաճառակետերում: Համաձայն ծառայության պետի բանավոր հանձնարարականի՝ իրականացվել են աշխատանքներ Ակնա տեղամասում ձմերուկի մշակությամբ զբաղվող անձանց հողամասերի հաշվառման ուղղությամբ:

Միաժամանակ արտադրողներին ծանուցման միջոցով զգուշացվել է պատրաստ մթերքի մեջ նիտրատների մնացորդին թույլ տված առավելագույն քանակի մասին:Ամփոփվել է ԼՂՀ շրջաններից ստացված տեղեկությունները վնասատու Ֆիլոքսերայով վարակված տարածքների վերաբերյալ և ներկայացվել առաջարկություն ծառայության պետին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930