Հետախուզվող կանայք բերման են ենթարկվել
Հունիսի 2-ին, ժամը 09.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Արման Ա.-ն, ով 2013 թ. հունիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Հունիսի 2-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Գետափնյա գյուղից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Քրիստինե Մ.-ն, ով հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 2-ին, ժամը 11.20-ին, բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Գայանե Ջ.-ն, ով 2014 թ. հոկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: