
Հայաստանը պատրաստ է Չեխիայի հետ քննարկել «օրենքով գող» Սողոյանի գործը. news.am

Չեխիայի եւ Հայաստանի արդարադատության նախարարությունները քննարկում են քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի գործը, որը դատապարտված է Չեխիայում վարձու սպանություն պատվիրելու համար, եւ որին չեխական կողմը պահանջում է արտահանձնել իրեն։ Այս մասին իր չեխ գործընկեր Բոգուսլավ Սոբոտկայի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գրում է České Noviny-ն։
news.am-ի փոխանցմամբ՝ Աբրահամյանը նշեց, որ Երեւանը պատրաստ է զբաղվել այդ գործով, եթե գտնեն իրական ճանապարհներ։ «Ցանկացած օրինախախտ պետք է պատասխանատվության կոչվի»,- հավելել է նա։