Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում հայտնաբերել և ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել 1992 թ. ծնված Ռոման Գ.-ին:
Եթե մեր նոր համազգեստի մեջ քաղաքացին տեսավ տգետ ոստիկան, բիրտ ոստիկան, մենք կկորցնենք համազգստի պատիվը: Տեղից բոլոր լավ բաներին դիմադրություն ենք տեսնում: Այ հիմա էլ նոր համազգեստով են հայտարարելու, որ մենք սպառնում ենք իրենց: Եթե զորավարժություններով հայտարարում են, որ մենք իրենց սպառնում ենք, համազգեստով նույնպես շարունակեք սպառնալ, տղաներ:
«Երիտասարդ անտառաբույծների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավարի խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում մեծ քանակությամբ անտառներ հատվեցին, ինչը նպաստեց սողանքային երևույթների ակտիվացմանը և այլ երևույթների: «Հենց այս հիմնախնդիրների լուծմանն էլ նվիրված է մեր ազգային ծրագիրը, որտեղ նշված են այն հիմնական գործոնները և մինչև 2020 թթ. գործողությունների ծրագիրը»,- նշել է նա:
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցի արդյունքները:
ԲՀԿ-ական պատգամավոր Ռոստամ Գասպարյանի որդին՝ Ռոմա Գասպարյանը, հետախուզման մեջ է հուլիս ամսից: Ինչպես 168.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Ռոման Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը: Նշենք, որ քրեական օրենսգրքի այս հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-8 տարի ժամկետով:
Սեպտեմբերի 17-21-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի և ՃՈ 1-ին գումարտակի 4-րդ դասակի ծառայողները Երևանի Հալաբյան փողոցի թիվ 53 շենքի մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արտյոմ Լ.-ին, որի ճակատի ու մարմնի տարբեր մասերում առկա են եղել կտրած-ծակած վերքեր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպետմբերի 17-ին մասնակացել է Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան գյուղում նորակառույց համայնքային կենտրոնի եւ խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը:
Դեռևս օգոստոսի 2-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել Իջևան քաղաքի «Իջևանատուն» համալիրի մոտ տեղի ունեցած հրաձգության և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մասին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար, տիկին Սառա Էպրեխտի հետ:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր դիվանագիտական առաքելության ընթացքում պաշտպանական ոլորտին ցուցաբերած աջակցության համար:
Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալներից Նաիրի Հունանյանը, ով հուլիսի 3-ին վիրահատվել էր, արդեն լիովին ապաքինվել է եւ նույնիսկ հետվիրահատական բուժման կարիք չունի:
Խնդրում եմ անձամբ նայել և տեսնել, թե վերոնշյալ տարածքում ինչպե՞ս կարող էր տրվել շինթույլտվություն, ո՞ւմ հաշվին են գումար աշխատում այս շինթույլտվություն տվող պաշտոնյաները, որոնց ներկայացրած փաստաթղթի տակ դրված է Ձեր ստորագրությունը:
Սեպտեմբերի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով փրկարար ծառայության գնդապետ Մուշեղ Ղազարյանը նշանակվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարար ծառայության պետ:
Երեւանում, սեպտեմբերի 16-ի կեսգիշերին, Լեոյի 52 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է կրակոցով:
Արձանագրվել է վարորդների ծխելու 2, տրանսպորտային միջոցի անբավարար վիճակի 5, ուղևորասրահում երաժշտություն միացնելու 4 դեպք։ Դիտարկման արդյունքների մասին տեղեկատվությունը տրամադրվել է «Երևանտրանս» ՓԲԸ-ին` արձանագրված թերությունները ուսումնասիրելու և դրանք վերացնելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Փողոցը ծայրից ծայր քանդել են սեպտեմբերի 5-ին: Անցած օրերի ընթացքում մոնտաժվել են 68 խողովակից ընդհամենը 8-ը, այն էլ կիսատ: Աշխատանքները վթարային բրիգադի կողմից կատարվում են անորակ և շատ դանդաղ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ֆինանսական բուրգի գործով շարունակվեց գործով տուժողների հարցաքննությունը: Տուժող ճանաչված անձանցից մեկը՝ Մուշեղ Սաֆարյանը, դատարանում հայտնեց, որ աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում: Տուժողը դատարանում հայտնեց, որ մտերիմ հարաբերություններ է ունեցել գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի հետ, նրա երեխայի կնքահայրն է:
Սեպտեմբերի 16-ին «Գյումրի Ջազ» ակումբում տեղի է ունեցել գրող Վահրամ Սահակյանի «Վարձու ինքնասպաններ» գրքի շնորհանդեսը: Այս տարի սա հեղինակի տպագրած երկրորդ գիրքն է «Ես իմ անկյունից» ստեղծագործությունից հետո:
Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր, ժամը 12.07-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակչին գտել են տանիքում կախված: Հրշեջ-փրկարարները շենքի տանիքում հայտնաբերել էին 1960 թ. ծնված Ս. Զ.-ի դին:
2011 թվականից հետո ծնելիության նվազման միտում կա Հայաստանում մինչև 2013 թվականը ներառյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Թունկայ Շեվինը (Թուրքիա):
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միդլսեկս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանին: Նախարարը նշել է, որ ուրախ է ողջունել հայրենակցին, ով իր երկրում ունի մեծ հեղինակություն և լավ գործընկեր է Հայաստանի համար: Նախարարը հյուրի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ հայկական երկու պետությունները և Սփյուռքը միասին եռամիասնություն են և մենք այդ ուժը պարտավոր ենք օգտագործել հանուն Հայաստանի: «Կարծում եմ, որ Հայաստանը ողջ հայությունն է իր մտավոր ներուժով՝ անկախ բնակավայրից»,- հավելել է նախարարը:
Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իր եռօրյա աշխատանքը կսկսի Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը, որին մասնակցելու են շուրջ 160 պատգամավորներ Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, աշխարհասփյուռ թեմերից և Գերագույն հոգևոր խորհրդի անդամները:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.07-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ինքնասպան է եղել՝ կախվելով տանիքում:
Երևանի Ռուբինյանց 13 շենքի բնակիչներն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում:
«Այս տարի սեպտեմբերի 21-ին, Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում ռազմական շքերթ չի նախատեսվում»: