
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 17-21-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ 20-25 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում`
Սեպտեմբերի 17-21-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Երևան քաղաքի սեպտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.00C (1998.թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.20C (2007.թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 20.70C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն