ՀՀ քննչական կոմիտե. Ռոստամ Գասպարյանի որդին հետախուզման մեջ է հուլիս ամսից

ԲՀԿ-ական պատգամավոր Ռոստամ Գասպարյանի որդին՝ Ռոմա Գասպարյանը, հետախուզման մեջ է հուլիս ամսից: Ինչպես 168.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Ռոման Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը: Նշենք, որ քրեական օրենսգրքի այս հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-8 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ երեկ Ռոման Գասպարյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, իսկ այսօր արդեն նրան մեղադրանք է առաջադրվել:

Նշենք, որ այսօր News.am-ի հետ զրույցում Ռոստամ Գասպարյանն ասել էր. ««Շառ են անում, նման դեպք եղել է, բայց ոչ էն ձև, որ ներկայացված է, չափազանացված է գրված, բռնել են տվել, իսկ ով որ բողոքել է, հանրապետությունից փախած է, բռնեցին՝ սարքեցին երեխու գլխին, իսկ էդ սարքողին հանեցին դուրս հանրապետությունից»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս