
Վալերի Օսիպյանը զգուշացնում է՝ նստացույցն անօրինական է

Քիչ առաջ Ազատության հրապարակում ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպիչների հետ զրույցում հայտարարեց, որ ժամը 23:00-ից հետո նախաձեռնության նստացույցն անօրինական է: Նա հորդորեց նրանց վրաններ, ծածկոցներ և այլ առարկաներ ու իրեր չբերել Ազատության հրապարակ: Նրա խոսքով՝ կազմակերպիչները պարտավոր էին սահմանված կարգով տեղեկացնել համապատասխան մարմնին իրենց նստացույցի մասին, սակայն կազմակերպիչները պնդում էին, որ այդ որոշումն ինքնաբուխ է կայացվել՝ «ժողովրդի պահանջով»: Սակայն Վալերի Օսիպյանը պնդում է, որ դա օրենքի խախտում է, իսկ ժողովուրդն էլ նման պահանջ չի դրել: