Վլադիմիր Գասպարյանն այցելել է հիվանդանոց՝ վիրավոր ոստիկանին տեսության: Նա ոստիկանի հետ զրույցում ասել է. «Ոչ գիտակցություն ես կորցրել, քեզ պահել ես ընենց, ոնց որ պետք ա պահես, հալալ ա քո կերած կաթը»: Վլադիմիր Գասպարյանի հետ է նաև հրապարակախոս Զորի Բալայանը:
«Անցկացվում է բացահայտ կամ քողարկված պարեկային ծառայություն, ինչքան ես եմ հասկանում՝ կանխարգելելու համար ինչ-ինչ բախումներ կամ վեճեր: Գյումրիում առավոտից ռուսական սպայական ավանի, որտեղ մարդիկ կարող են ազատ ելումուտ անել, գրեթե բոլոր խաչմերուկներում ոստիկանական խմբեր են կանգնած. մի մասը զինված է, մյուս մասը՝ ոչ, բայց որքան ես եմ հասկանում՝ կանխարգելիչ նպատակ ունի այդ ամենը»,- «Առաջին լրատվական»-ին փոխանցեց Գյումրիի ավագանու անդամ, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Հունվարի 7-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել Հասմիկ Է.-ի կողմից Ջ. Հ.-ի բջջային հեռախոսը յուրացնելու մասին:
Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 24-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 6-8 աստիճանով:
Վերջին օրերին ԶԼՄ-ներում ու սոցցանցերում լուրեր են շրջանառվում, որ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը լրագրողի հետ զրույցում ասել է, թե հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած ակցիայի մասնակիցների 80-90 տոկոսը հարբած է եղել:
Կան տեղեկություններ, որ հնարավոր է՝ այսօր երեկոյան բողոքի ակցիա տեղի ունենա Գյումրիում՝ կապված ռուս պայմանագրային զինծառայող ստահակի կողմից Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներից 6-ին սպանելու դեպքի հետ:
Անդրադառնալով առաջ քաշվող հայկական, ռուսական և արտերկրից եկող վարկածներին, Շիրակի մարզպետը նշել է, թե որքան վարկած առաջ քաշողը հեռու է Հայաստանից, այնքան վարկածը ֆանտաստիկ կարող է լինել: Բոլոր հարցերի պատասխանը կարող է տալ միայն հետաքննությունը:
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են զետեղել հունվարի 17-ին Գյումրիում ռուս սահմանապահների բերման ենթարկելու մասին:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ցավում է հունվարի 18-ին կենտրոնի Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի՝ համատեքստից դուրս փոքրիկ դրվագը ներկայացնող տեսանյութը, ցավոք սրտի, ողողել է հայալեզու համացանցը՝ առաջացնելով շատերի ցասումը: Սակայն նկատի ունենալով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հայանպաստ, հայրենասեր և հայրենանվեր գործունեությանը, պետք է փաստել, որ անհնարին է արգելք դրվի կենտրոնի տարածքում որևէ ազգային խորհրդանիշի նկարահանման կամ տարածման վրա»:
«Ես չեմ խոսի այն մասին, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ ռազմաբազայի հետ կապված միջադեպը և ինչ հետևանք կարող է ունենալ ռազմաբազայի հետ հարցեր պարզելը: Ես ոչ մեկին չեմ ահաբեկում, օբյեկտիվ եմ դատում: Ես ցավ եմ ապրում յուրաքանչյուր գյումրեցու հետ, բայց այսօր զգացմունքների օր չէ, այսօր սառը դատելու, խելացի մոտենալու օր է: Նորից հավասարակշռվածության կոչ եմ անում, չի կարելի զոհ գնալ զգացմունքերին»,- այսօրվա ասուլիսում հայտարարել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Ընդունելության նպատակն էր մանրամասներ ներկայացնել Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխելու ընթացակարգի վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել նրանց անհագստացնող հարցերին:
«Ես ինչ-որ կասկած ունեմ, որ այստեղ ինչ-որ քրեածին փաստի հետ գործ ունենք, քանի որ Ադրբեջանի սահմանին, Իրանի սահմանին ոչ մի անգամ չի նկատվել, չի հայտնաբերվել այդ թմրանյութերը, միայն հայտնաբերել են Հայաստանն ու Վրաստանը: Ես ինչ-որ կասկած ունեմ, որ սա հատուկ գործարք է, որը հետագայում օգտագործվում է ահաբեկչական նպատակներով, դրանց ֆինանասավորման նպատակներով»,- փաստաբանի խոսքերը փոխանցեց թարգմանիչը: Նրա խոսքով՝ կան կասկածներ, որ նարկոբարոններ, որոնք ձերբակալված չեն, նրանց նկատմամբ հետախուզում չի հայտարարվել:
«12 տարի ա՝ գնում եմ Լենինգրադ գալիս եմ, երբեք ոչ մի հատ շտրաֆ չեմ ունեցել, բայց հիմա ինձ ասում են, թե քո անունը սև ցուցակում ա, ու չես կարա գնաս, բա ինչ անենք, մեկը պետք ա, չէ, մեզ ասի, թե ոնց ա հնարավոր: Մնալ չի լինի, ընտանիքը պահելու միակ ձևը էդ ա»:
Իմ անուշ գյումրեցիներ, Լուսինեն և Սերգեյը արմատներով գյումրեցի են, այնպես որ, այստեղ նմանապես հաղթել եք… մենք պետք է շարունակենք ապրել, որպեսզի տեր կանգնենք մեր ժառանգությանը
Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած անմարդկային ոճիրը և դրա նկատմամբ իրականացվող դատաիրավական գործընթացները համազգային մտահոգության տեղիք են տվել: Դեպքերին հաջորդած քննչական գործողությունները, պաշտոնատար անձանց հայտարարությունների բովանդակությունները շարժեցին մեր ժողովրդի զայրույթը և համապատասխան կառույցների նկատմամբ անվստահության մթնոլորտի ստեղծման պատճառ դարձան հասարակության շրջանում՝ խոցելով մեր ազգային արժանապատվությունը:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցան բացասական իրադարձություններ, որոնք տարբեր երկրների ուշադրությունը գրավեցին՝ բացասական առումով:
2015 թվականի հունվարի 18-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբելյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ մուտքի մետաղյա դռան հետնամասում հայտնաբերվել է Վազգեն Դալլաքյանի դիակը` մարմնի տարբեր հատվածներում կտրած- ծակած վերքերով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։
«Ակնհայտ է, որ այստեղ կա խնդիր խեղաթյուրելու ու թաքցնելու, և նրանք դա են փորձում անել…
«Գյումրիում կատարված ողբերգական դեպքերի մասին ես ոչինչ չեմ ասել: Կարծում եմ՝ ոչինչ չկա ասելու: Բոլորիս համար այս ծանր օրերին իմ անունից հիմարություններ են տարածում՝ փորձելով այլ երանգներ հաղորդել: Ես բոլոր հայերի հետ միասին սգում եմ կատարված ողբերգությունը, ոճրագործը պետք է կրի իր պատիժը»:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպում է ունեցել ռուս հաղորդավար Անդրեյ Մալախովը: Նա ցավակցական խոսքով է հանդես եկել, այնուհետ հետաքրքրվել է կատարվածից հետո Գյումրիում տիրող մթնոլորտի ու հետագա իրադարձությունների, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին:
Հունվարի 19-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Աբելյան փողոցի 3 շենքի 1-ին հարկում դանակահարված մարդ կա:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Ալիկի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Մոսկվայի հայկական եկեղեցում Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակին կիրակի օրը պատարագ է մատուցվել:
Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակի մասին վերջին նորությունները հիվանդանոցից:
Հանցագործություն կատարող երիտասարդը այլանդակել է 27-ամյա երիտասարդի՝ Վազգեն Դալլաքյանի դեմքը:
Այս պահին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ:
Հունվարի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 400 խախտում, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4557 կրակոց:
Գյումրիում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ոստիկանները շարունակում են դիմել Գյումրի բժշկական կենտրոն՝ բուժօգնություն ստանալու համար:
2015 թ. հունվարի 19-ին, ժամը 13:30-ին, Երևանի Սբ. Զորավոր եկեղեցում տեղի կունենա Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանդի ենթարկված անդամների մահվան յոթերորդ օրվա հոգեհանգստյան արարողություն: