Բաժիններ՝

Գարիկ Մարտիրոսյան. «Գյումրիում կատարված ողբերգության մասին ես ոչինչ չեմ ասել, իմ անունից կեղծ մեկնաբանություններ են տարածվում». Life.panorama.am

Հայտնի շոումեն, «Comedy Club» ակումբի հիմնադիր և անդամ Գարիկ Մարտիրոսյանը, Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Գյումրիում կատարված ողբերգության վերաբերյալ որոշ կայքերում և սոցիալական ցանցերում իր անունից կեղծ մեկնաբանություններ են տարածվում:

«Գյումրիում կատարված ողբերգական դեպքերի մասին ես ոչինչ չեմ ասել: Կարծում եմ՝ ոչինչ չկա ասելու: Բոլորիս համար այս ծանր օրերին իմ անունից հիմարություններ են տարածում՝ փորձելով այլ երանգներ հաղորդել: Ես բոլոր հայերի հետ միասին սգում եմ կատարված ողբերգությունը, ոճրագործը պետք է կրի իր պատիժը»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Մարտիրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս