Մեր լեզուն մեր ազգային հպարտությունն է ու անվտանգության երաշխիքը: Այն թշնամանքի լեզու չէ: Պատմության տարբեր շրջաններում նրանով ենք ոգեշնչվել, նրանով պաշտպանվել ու մարտնչել թշնամու դեմ, նրանով ու հանուն նրա հաղթել: Այսօր էլ այն մեր հզոր հաղթաթղթերից մեկն է իր անկրկնելիությամբ, յուրօրինակությամբ ու ստեղծած բարոյական արժեհամակարգով:
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը սաստիկ բքի և ցածր տեսանելիության հետևանքով շարունակում է դեռևս փակ մնալ:
Այսօր սպանված Ավետիսյանների ընտանիքի քառասունքն է: Հարազատները պահանջում են բացահայտել գործը՝ սպառնալով գալ Երևան և նստացույց անել ՀՀ նախագահական նստավայրի մոտ:
Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» Շիրակի մարզի Բայանդուր գյուղի 6-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի նշիկների վիրահատության ժամանակ առաջացած բարդության պատճառների և դրա հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված քայլերի ուսումնասիրման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով` ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական ռեանիմատոլոգ, անեսթեզիոլոգ Զավեն Կալենտերյանի նախագահությամբ։
Ընտանիքի տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի երկու քույրերը եւ ընտանիքի դուստրերը հայտարարում են, որ նրանք սպասում էին քառասունքին, որից հետո դիմելու են կտրուկ գործողությունների:
Ինչպես արդեն հայտնել ենք, Գյումրիում 3 օր առաջ կորած 14-ամյա Քրիստինա Խաչատրյանը երեկ հայտնաբերվել էր Երևանում: Սակայն պարզվում է՝ մինչև Երևան հասնելը, աղջիկն անցած օրերի ընթացքում նաև Արարատի մարզում է եղել:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի համար օրերս նոր մահճակալ են բերել: Նա գտնվում է սովորական խցում՝ 4-5 հոգու հետ, պարզապես նրա համար բերված զսպանակներով մահճակալը տարբերվում է մյուսների մետաղական մահճակալներից:
«Իշխանության և ընդիմության տարբեր թևերի հաշտեցումը կբերի իշխանության ու ընդիմության որակի դրական փոփոխության, որից էլ կշահի ժողովուրդը… ու կունենանք համընդհանուր որակի աճ… ու ամեն հարցում… հետո ապագայում, նոր քաղաքական պրոցեսների ընթացքում համընդհանուր ամոթ չենք ապրի։ Ու այդպես կբռնենք, ժողովրդավարության ընթացքի, ճիշտ զարգացման ուղին…»:
Այսօր՝ փետրվարի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Ռոզա Դավթյանի վարած Nissan Tida մակնիշի 34 NF 369 համարանիշի և Մարատ Մկրտչյանի վարած Գազ 3110 մակնիշի 05 SS 999 համարանիշի ավտոմեքենաները:
Փետրվար ամսում Գյումրի քաղաքի Կամոյի և Անի թաղամասերում արտառոց դեպքեր են տեղի ունեցել: Փետրվարի 9-ին սիրելի հայլու առաջ ինքնասպան եղավ ակադեմիայի ուսանող Ժենյա Սարիբեկյանը, իսկ, ահա, մեկ շաբաթ անց 14-ամյա Քրիստինեն անհասկանալի պատճառներով անհետացավ: Գրել էինք, որ Ժենյա Սարիբեկյանը սովորում էր գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստատուրայում: Վերջինիս մայրն աշխատում է Գյումրիի հագուստի խանութում:
Թաղապետարանի մոտ վրաերթի ենթարկված 8-ամսական երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Այսօր 2015 թ. հունվարին սպանված Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի քառասունքի արարողությունն է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արտաշավանում, Արթիկում, Ախուրյանում, Ջաջուռում, Վարդենյաց լեռնանցքում (Եղեգնաձորի կողմից) գետնաբուք է:
Ինքը կարող է զանգի եւ ասի, որ էսինչ դպրոցի ուսուցչին լսարան չթողնի: Հա, մի բան էլ: Բուդաղյանների դեպքից հետո, ես շատ վատ եմ զգացել ու երեւի, որ լրագրողներին չեմ ասել՝ ճիշտ են արել, որ կրակել են, դրանից է նեղվել: Ինքը այդ մարդն է: Ասում է՝ մարդ կա ելել է շալակն աշխարհի մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում: Այս դեպքում՝ այդ մարդը ելել է Սյունյաց աշխարհի շալակը ու տզրուկի նման ծծում է սյունեցիների արյունը:
«Վառիր քո մոմը» ֆլեշ մոբին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ կոլեկտիվներ: Ֆլեշ մոբը տարածվում է համացանցի (youtube.com, facebook.com, odnoklassniki.ru) միջոցով և ԶԼՄ-ների աջակցությամբ: Հրավեր-հոլովակների ցանկալի տևողությունն է առավելագույնը մեկ րոպե:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հրավիրել էր հավաք-ասուլիս: Հավաքից առաջ 168.am-ը քաղաքացիների հետ զրուցեց ներքաղաքական վերջին զարգացումների մասին:
«Այդ տղան մահացածի քրոջ առաջին ամուսնուց ունեցած աղջկա որդին է: Նրան ուղարկել էին, որ տարեց մարդուն խնամեր, տունը նայեր, եթե գնորդ լիներ, զանգեր, տեղեկացներ, որ գան վաճառեն, դռները փակեն գնան»:
Ուշադրություն. 79-ամյա կինը որոնվում է:
2014թ. նեյեմբերի 19-ին «Չաո Բամբինո» մանկական սրճարանում գազով լցված փուչիկների պայթյունի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ անձ ներգրավված չէ որպես կասկածյալ կամ մեղադրյալ: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցման՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Ո՞ր դեպքում քաղաքացիներին կարող է տրվել հին նմուշի անձնագիր և անձնագրի ժամկետի երկարաձգման հնարավորություն:
Այգեհատցի տղամարդկանց մեծ մասն արտագնա աշխատանքով է հոգում օրվա ապրուստը: Այդպես է արդեն երկար ժամանակ:
Մոտ մեկուկես տարի առաջ իտալական աշխարհահռչակ նորաձևության տներից մեկը՝ Dolce&Gabbana-ն, մեկնարկեց համաշխարհային մեդիանախագիծ` «Ընտանիքը մեր հենարանն է» վերտառությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը թվային հեռուստահեռարձակման հայեցակարգը հաստատելիս հայտարարել է, որ առաջնորդվելու է սոցիալական մոտեցմամբ, և ներկա անալոգային բոլոր հեռուստաալիքները չեն դառնալու վճարովի: Տեխնիկական վերազինման անհրաժեշտության պարագայում էլ հաշվի է առնվել այն կարևոր հարցը, թե ինչպես պետք է լուծվի սոցիալապես անապահով մարդկանց խնդիրը:
Փետրվարի 19-ին, ժամը 10.15-ին, 1970 թ. ծնված Մարտուն Մ.-ն ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 01.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 3-րդ կ/մ-ին` Սարամեջ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում, իրեն ամրակցված «BYD» մակնիշի տաքսի ավտոմեքենայում, վիճաբանության ժամանակ, ուղևորը՝ Երևան քաղաքի բնակիչ ոմն Վիգեն, ձեռքով ու ոտքով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` ծնոտի շրջանում պատճառելով […]
Փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի ավտոճանապարհները, Գյումրի-Բավրա, Վանաձոր-Ալավերդի, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Ամասիա գյուղի և Արթիկ քաղաքի միջհամայնքային ավտոճանապարհներին առկա է բուք և ցածր տեսանելիություն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, քաղաքացուց ստացած հաղորդման հիման վրա, հարուցվել է քրեական գործ` արտերկրում աշխատանքի տեղավորելու պատրվակով «Գոկ-Ջոբ» ընկերության տնօրենի կողմից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ։
Գողթ գյուղից կատարված գողության հետքերով:
Շիրակի մարզի գրեթե բոլոր ջրամբարներում ներկա պահին կուտակված ջրի պաշարի քիչ քանակություն է առկա: Երևույթը մարզի համար նորություն չէ:
Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մազդա ՄՊՎ» մակնիշի ավտոմեքենան Մարալիկ քաղաքի Հ. Շահինյան փողոցում վրաերթի էր ենթարկել 1991 թ. ծնված Մանուկ Ամիրյանին և 1986 թ. ծնված Գագիկ Մանուկյանին, որոնք տեղում մահացել էին, իսկ վարորդը, թողնելով ավտոմեքենան՝ դիմել էր փախուստի: