Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ Ոսկետափ գյուղում

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած վրաերթի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2015թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչն իր վարած «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենայով Արարատ գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակչուհի, 1946թ. ծնված Արևիկ Մկրտչյանին, ով ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։

Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վրաերթի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս