Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Երևանի Կենտրոն և Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ երկու ամսով երկարացրել է Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը:

Նշենք, որ Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք անձի: Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակվել էին մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում. հաջորդ օրն արդեն իրավապահներն այն որակել էին որպես սպանության փորձ: Քրեական գործն այժմ քննվում է Ազգային անվտանգության ծառայությունում:

Տեսանյութեր

Լրահոս