
Տեղումներ, թաց ձյուն. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում` թաց ձյուն, 2-4-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով, 4-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով:
Երևանում`
Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ անձրև: Նոյեմբերի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հոկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.20C (1974 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -3.30C (1969 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 9.70C