ՀՀ և ԼՂՀ սահմանում իրավիճակը կրկին լարված է, փետրվարի 21-ից հետո ձևավորված փխրուն հանդարտությունը կրկին լարվեց ադրբեջանական կողմի սադրանքներով:
Դիվանագետի մասնագիտական օրը խորհրդանշում է Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում հայոց Եռագույնի բարձրացումը, միջազգային հանրությանը լիիրավ անդամակցելու մեր ժողովրդի նվիրական երազանքի իրականացումը։
Քիչ առաջ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացավ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, 22-ամյա Արծրուն Մելիքյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել՝ Երևանում «Բելաջո» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:
Անօրինական միգրանտները մուտքի երկրներում կարող են բախվել զանազան դժվարությունների։ Նրանք սովորաբար ունենում են կացարանի խնդիր։ Միգրանտի ոչ օրինական կարգավիճակից օգտվելով` տանտերը կարող է շահագործել նրան, շատ թանկ վճար պահանջել մի փոքր տարածքի համար, որտեղ մեծ թվով մարդիկ են բնակվում։
Սկզբում, երբ մի քանի ամիս հանրակացարանում էի ապրում, այդքան էլ մենակություն չէի զգում: Բայց երբ տեղափոխվեցի վարձակալած բնակարան, որոշ դժվարություններ սկսվեցին. իմ փոխարեն տունը հավաքող չկա, ինձ համար ուտելիք պատրաստող չկա, և այդ ամենը ես ինքս պետք է անեմ: Մի կողմից` լավ է, ավելի ինքնուրույն ես դառնում, բայց սկզբում շատ դժվար էր:
Մարտի 1-ին, ժամը 19.56-ին Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոնի հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել , որ թունավորման նախանշաններով իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի ՔՇՀ 3 12/15 տան բնակիչ Ա. Դ.-ը (ծնվ.1974 թ.):
Սուրենն ու Անին (անունները փոխված են, երեխաների խնդրանքով չենք նշում նաև երկիրն ու քաղաքը) արդեն երեք տարի ապրում են արտերկրում: Թեպետ Սուրենը` վեցերորդ, իսկ Անին` հինգերորդ դասարան է, բայց երկուսն էլ հասցրել են սովորել թե՛ Հայաստանում ու թե՛ արտերկրում, և տարբերություններ նշել նրանց համար դժվար չէ:
Փոքրիկի վիրահատությանը մնացել է մոտ մեկ շաբաթ: Քանի որ Գերմանիա գնալու գումար այդպես էլ չհավաքվեց (30.000 եվրոյի փոխարեն միայն 202.000 դրամ է հավաքվել), Սյուզաննան, երեխայի մայրը, գնաց այլ ճանապարհով:
Նման զանգ ստացողները չեն կարողանա պատասխանել, քանի որ զանգը կասեցվում է, սակայն նույն հեռախոսահամարով հետզանգ կատարելու դեպքում, կմիանա ձայնային օպերատոր և քաղաքացիները կլսեն անբարո պահվածքով կանանց ձայներ, իսկ այդ ընթացքում նրանց հաշիվը կզրոյացվի:
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ փետրվարի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդի և վիրավորի ինքնությունը:
2012թ., հոկտեմբեր: Հորաքույրս ամուսնու և երկու երեխաների հետ մեկնում էր Ֆրանսիա: Ուրախ էինք. վերջապես մի ընտանիք էլ կհաստատվի Եվրոպայում, կունենա լավ աշխատանք, մեքենա, երեխաների համար էլ փայլուն ապագա կստեղծի: Մի խոսքով, երջանիկ ապագա կերտելու երազանքով` մեկնեցին Ֆրանսիա: 2013թ., հոկտեմբեր:
Կողոպուտների մեծ մասը կատարվում է քաղաքներում և՝ օրվա մութ ժամերին:
«Աննան գտնվում է Նեմցովի համախոհներից մեկի բնակարանում: Նրան պահում են հսկողության տակ եւ ոչ մի տեղ չեն թողնում»,- հայտնել է պաշտպան Վադիմ Պրոխորովը: Նրա խոսքերով՝ Աննա Դուրիցկայան տվել է բոլոր անհրաժեշտ ցուցմունքները եւ հիմա մտադիր է վերադառնալ Ուկրաինա»:
Քրեակատարողական հիմնարկում օրվա հերթապահ պատասխանատուի օգնական, արդարադատության ավագ լեյտենանտ Աշոտ Մալոյան ՔԿՎ մյուս աշխատակիցների ներկայությամբ կրկին խուզարկել է դատապարտյալին. արդյունքը նույնն է եղել:
Փետրվարի 28-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան ժամը 11.00-ի սահմաններում Գանձակ գյուղում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 1944 թ. ծնված Հրաչիկ Հարությունյանին:
«Քիլլերը հեռացել է 2002թ.-ի արտադրության բաց մոխրագույն մետալիկ «ՎԱԶ-21102» ավտոմեքենայով: Մեքենայի որոնման ուղղությամբ աշխատում են Մոսկվայի ոստիկանության բոլոր անցակետերն ու բաժինները: Տեղեկատվություն կա, որ մեքենան կարող էր դուրս գալ Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի սահմաններից»:
Երթի մասնակիցները տանում են ՌԴ եռագույնները, «РПР-Парнас» կուսակցության եւ «Солидарность» շարժման դրոշները: Ցուցարարները պարզել են «Հերոսները չեն մահանում», «Նա մարտնչում էր ազատ Ռուսաստանի համար», «Պրոպագանդան սպանում է» եւ այլ կարգախոսներով պաստառներ:
Հերթական անգամ ընտանեկան ալբոմը թերթելիս` հանդիպեցի հին մի լուսանկարի. ես եմ, քույրս, մայրս, բայց օտար երկրում: Ես փոքր էի և համարյա ոչինչ չեմ հիշում. ինչո՞ւ գնացինք, ինչո՞ւ նկարում հայրս չկա, ինչո՞ւ է մայրս տխուր, և վերջապես ինչո՞ւ վերադարձանք:
Մարտի 2-5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 6-ին առանց տեղումների եղանակ:
Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 08:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 15-ամյա Տիգրան Աթոյանը, Իսակովի պողոտայի եւ Մոնթե Մելքոնյան փողոցի հատման հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 44 QQ 445 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե հատվածին:
Շուրջ մեկ ու կես ժամ տեւած հանրահավաքից հետո մեկնակեց երթը: Երթի մասնակիցները «Սերժի՛կ, հեռացի;ր» վանկարկումներով ոտքով քայլեցին մինչեւ Մյասնիկյանի արձան, որտեղ էլ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին արձանի մոտ՝ ի հիշատակ Մարտի մեկի 10 զոհերի:
Սամվել Ալեքսանյանը որոշել էր բնակիչներին գարնան առաջին օրվա առթիվ 10 հազարական դրամ բաժանել:
Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը հայ-թուրքական սահմանին սահմանախախտ է բռնել:
«Տեղ հասնելով` «հանձնվեցինք» Ֆրանսիայի իշխանություններին, ստեցինք, թե կորցրել ենք փաստաթղթերը և օգնության, բնակության կարիք ունենք: Թույլ տվեցին բնակվել Ֆրանսիայում` մինչ դատական գործընթացի ավարտը: Այնտեղ բնակվում էինք հարազատների, ծանոթների տանը: Վեց ամիս անց դատարանը մերժեց մնալու և ապրելու իրավունք ստանալու մեր խնդրանքը»,- պատմում է քույրը:
Մոսկվայում մարդիկ շարունակում են ծաղիկներ եւ մոմեր տանել Բորիս Նեմցովի սպանության վայր։
«Պուտինը ռուսների հստակ ազդակ է ուղարկել. եթե ես կարող եմ Մոսկվայի կենտրոնում, Կրեմլից մի քանի քայլ այն կողմ ցուցադրաբար գնդակահարել ամբողջ աշխարհում հայտնի ընդդիմադիրի, ապա ձեզ հետ նույնը կանեմ: Սա տեռոր է սեփական քաղաքացիների նկատմամբ, որոնք փորձում են դիկտատորական ռեժիմի դեմ հանդես գալ»:
Նախարարը անձամբ հանդիպել է մի քանի հիվանդների հետ, զրուցել նրանց հետ, մանրամասն տեղեկացել նրանց բուժման գործընթացի մասին:
Բաբկենը մինչև 2002 թվականն ապրել է Հայաստանում: Ունեցել է միջին աշխատավարձով աշխատանք, ծառայել է բանակում: «Ամեն ինչ փոխվեց 2001 թվականի սեպտեմբերին: Ընկերներիցս մեկը, որ Ֆրանսիայի քաղաքացի է, եկավ Հայաստան` արձակուրդն անցկացնելու: Մեր հանդիպման ընթացքում պատմեց Ֆրանսիայում մարդկանց կյանքի մասին, թե ինչքան բարձր աշխատավարձ են ստանում, և ինչպես է ընդհանրապես կյանքը»:
Համալսարանի շուրջ 70 իրավապաշտպան, որոնք կազմել են դասախոսության մասնակիցների մեծամասնությունը, մեջքով են շրջվել, երբ սկսվել է այն: