Մարդիկ շարունակում են ծաղիկներ և մոմեր տանել Բորիս Նեմցովի սպանության վայր

Մոսկվայում մարդիկ շարունակում են ծաղիկներ եւ մոմեր տանել Բորիս Նեմցովի սպանության վայր։

Նախօրեին հազարավոր մարդիկ են եկել Նեմցովի սպանության վայր, այդ թվում՝ հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ։

Փետրվարի 28-ին ընդդիմությունը Մոսկվայի իշխանությունների հետ համաձայնեցրել է սգո երթի անցկացումը, որը սկսվելու է այսօր, ժամը 15-ին։ Իշխանությունները կոչ են արել երթի մասնակիցներին պահպանել անվտանգության պահանջները, նշել, որ հետեւելու են երթի անցկացմանը։

Նշենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի երեկոյան, Մոսկվայի կենտրոնում։ Սպանության փաստով քրգործ է հարուցվել։

Թարգմանությունը` news.am-ի:

Տեսանյութեր

Լրահոս