ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն այսօր հայտարարեց հայ լրագրողների համար նախատեսված փոխանակման ծրագրի երկրորդ փուլի հայտերի ընդունման մեկնարկի մասին։ «Վորլդ լերնինգ» կազմակերպության և լրագրողական ոլորտի առաջատար «Փոյնթեր» ինստիտուտի փոխգործակցությամբ իրականացվող «Լրագրողների մասնագիտական փոխգործակցության հայ-ամերիկյան ծրագրի» շրջանակում հայաստանյան 54 լրագրողներ հնարավորություն կունենան այցելել Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ուսումնական ծրագրերի, որոնք ոչ միայն կբարելավեն ապատեղեկատվության վերհանման, լրագրողական հրապարակումներ պատրաստելու նրանց հմտությունները, այլև կնպաստեն ամերիկացի լրագրողների ու լրատվամիջոցների հետ կապերի հաստատմանը։
Հայաստանում վերականգնվել է ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը, կուտակված 2.5 մլն դրամի պարտքն ամբողջությամբ մարվել է:
Ավարտվել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 12 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Մարինա Բարսեղյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Հոբարձի համայնք)։
2024թ. մայիսի 30-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա- Աբովյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու բակում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից իրականացվող հավաքի ընթացքում, վիճաբանություն է տեղի ունեցել հավաքի մասնակիցներ Ս.Դ.-ի և Ռ.Հ.-ի միջև, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել Ս.Դ.-ի այտի և պարանոցի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներն այցելեցին Ալավերդի քաղաք, որն ամենաշատ վնասներն է կրել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով։
Մայիսի 26-ին Տավուշի և Լոռու մարզերում տարերային աղետի հետևանքով առաջացած հեղեղումներն ուսումնասիրելու, վնասները հասցեագրելու, մարդկանց կարիքները հասցեական գնահատելու Գագիկ Ծառուկյանի հանձնարարությունից ժամեր անց հիմնադրամի աշխատակազմն ու թիմակիցներն արդեն աղետի գոտում էին։
Վրաստանը հետախուզվող Ս.Մ.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Օտարերկրյա քաղաքացին Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ խախտել է կարգը և փորձել բացել ինքնաթիռի դուռը. այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին՝ ըստ rate.am-ի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 1 տոննա կոկաինի գործով ԱԺ նախկին պատգամավորի ընկերության կալանավորված բոլոր աշխատակիցները ազատ են արձակվել:
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Առաջնորդության դպրոցի Առաջնորդության զարգացման 2023-2024 թթ. դասընթացի ավարտական միջոցառմանը։
Պարզվել են «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի և երկու աշխատակիցների կողմից, նախնական համաձայնությամբ, փաստաթղթերի կեղծմամբ, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքերի հանգամանքները:
ՀՀ ԱՆ այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի մանկական վերակենդանացման բաժանմունքը Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, համալրվել է եվրոպական և ամերիկյան արտադրության գերժամանակակից բուժսարքավորումներով:
Կյանքից հեռացել է գեղանկարիչ, Հայաստանի մշակույթի վաստակավորր գործիչ, պրոֆեսոր Էդվարդ Վարդանյանը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
Խափանման միջոցը՝ կալանք:
Թող նա պարզաբանի, թե ինչից է սկսում այդ չարը: Երբեմն, նման դեպքերում ծնողներն են մեղավոր: Իրենց վատ դրսևորելով՝ ծնողներն իրենք են վնասում երեխաներին, և նրանք սկսում են անամոթաբար խոսել: Այնուհետև նրանք սկսում են ընդունել դիվական ներգործություն և ուղղակի զզվելի ձևով են հակազդում, երբ ծնողները փորձում են կարգի հրավիրել իրենց: Ուրիշ դեպքերում ծնողները կարծում են, թե կարող են բռնության միջոցով իրենց երեխաներին ավելի լավը դարձնել: Խառնվում է եսասիրությունն ու ծնողներն սկսում են երեխաների հետ նյարդայնացած ու զայրույթով խոսել, այն դեպքում, երբ միշտ պետք է նրանց հետ բարությամբ վարվեն:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Մայիսի 31-ի ժամը 20:30-ից մինչև հունիսի 1-ի ժամը 18:00-ն Հանրապետության հրապարակը ավտոտրանսպորտի համար մասամբ փակ կլինի, իսկ հունիսի 1-ին` ժամը 18:00-24:00-ն, կփակվի ամբողջությամբ։
Օձունցի 27-ամյա կինը ներկայացվել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 21–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Ժամանակավորապես փակ են լինելու Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մայիսի 30-ին նշում է Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է:
Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ չունեցող և նպաստի շահառու հանդիսացող մարզիկներին նպաստը տրամադրվում է մինչև տվյալ մարզաձևերի վարկանիշային մրցաշարերի ավարտի ամսաթվին հաջորդող ամսվա 1-ը, եթե նրանք վարկանիշ ձեռք չեն բերում:
Ozon-ը հայտարարում է Հայաստանում առաջին ֆուլֆիլմենտ (fulfillment) կենտրոնի գործարկման մասին։ Երևանում տեղակայված պահեստային համալիրը կիրականացնի առցանց պատվերների մշակման ամբողջական ցիկլը՝ տարբեր կատեգորիաների ապրանքների ընդունումից մինչև ծանրոցների ձևավորումը։ Լոգիստիկ օբյեկտը հայ վաճառողներին թույլ կտա տեղաբաշխել իրենց ապրանքները և առաքել դրանք ինչպես Ռուսաստան, այնպես էլ Հայաստանի ամբողջ տարածք: