 
                        Արարատի մարզում 10–ամյա տղան լողավազանում ընկել է եւ վնասվածք ստացել
 
                                    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրերս Մասիս քաղաքում հայտնի Ենգիբարյանի լողավազանում 10–ամյա մի տղա ընկել է եւ գանգուղեղի փակ վնասվածք ստացել։
Պարզվել է՝ տղան ընկերների հետ լողալու նպատակով գնացել է նշված լողավազան, որտեղ լողալիս ջրահեղձ լինելու հետևանքով շտապօգնության խումբը վերջինիս տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        