Բաժիններ՝

Ֆլորիդայում տղամարդը բորտուղեկցորդ է ձևացել և ստացել ավելի քան 100 անվճար ավիատոմս

Հարավային Ֆլորիդայի 35-ամյա բնակիչ Թայրոն Ալեքսանդրը խարդախությամբ ամրագրել է 120 անճար ավիատոմս՝ ներկայանալով որպես բորտուղեկցորդ։ Քյս մասին հայտնում է CBS News-ը։

ԱՄՆ արդարադատության նախարարության տեղեկացմամբ՝ Թայրոն Ալեքսանդրը հունիսի 5-ին մեղավոր է ճանաչվել էլեկտրոնային խարդախության և կեղծ պատրվակներով օդանավակայանի անվտանգ տարածք անօրինական մուտք գործելու մեջ։

Դատախազների խոսքով՝ Ալեքսանդրն օգտագործել է ավիաընկերության աշխատակիցների համար նախատեսված ծրագիրը՝ 2018-2024 թթ. ժամանակահատվածում անվճար տոմսեր ստանալով 34 չվերթի համար։ Դատավարության ժամանակ ներկայացված ապացույցների համաձայն՝ Ալեքսանդրը կեղծ տեղեկություններ է ներկայացրել ավիաընկերության աշխատակիցների համար նախատեսված թռիչքների ամրագրման համակարգի միջոցով:

Նա կեղծ հայտարարել է, որ յոթ տարբեր ավիաընկերությունների բորտուղեկցորդ է՝ տրամադրելով մոտ 30 կեղծ համարանիշ և աշխատանքի ընդունման կեղծ ամսաթվեր:

Իշխանությունները հայտնել են, որ նա հաջողությամբ օգտագործել է համակարգը տասնյակ անգամ անվճար ճանապարհորդելու համար։Դատավճռի հրապարակումը նշանակված է օգոստոսի 25-ին։ Տեղեկությունների համաձայն՝ Ալեքսանդրին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս