
Արտակարգ դեպք Երևանում. 2 հսկայական ծառ արմատից պոկվել և ընկել են ծաղկի սրահի վրա

Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Մետաքս» թաղամասում, հսկայական 2 բարդիներ քամու հետևանքով արմատից պոկվել և ընկել են նշված փողոցում գործող «Լաուրել» ծաղկի սրահի վրա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Ծառի ընկնելու հետևանքով կոտրվել է նաև երկաթե էլեկտրասյունը։
Երթևեկությունը նշված հատվածում մի քանի ժամ դադարեցվել է։