Բաժիններ՝

Դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ չեղարկվել են

Իսրայելի և Իրանի միջև լարվածությամբ պայմանավորված՝ շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ: 

Չեղարկվել են Երևանից դեպի Շարժա և Աբու Դաբի  AirArabia ավիաընկերության չվերթները։

 AirArabia-ն չեղարկել է նաև  Շարժայից և Աբու Դաբիից հակառակ ուղղությամբ չվերթները:

Fly Dubai ավիաընկերությունը չեղարկել է Դուբայից դեպի Երևան չվերթը։   

Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտից հարվածներ էր հասցրել Իրանի տարածքին՝ թիրախավորելով Իրանի ռազմական և միջուկային օբյեկտները։ Ավելի ուշ Իրանը պատասխանել էր՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածների ալիքներ հասցնելով։ Կողմերն այս պահին էլ շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց։

Իսրայելի և Իրանի օդային տարածքները շարունակում են փակ մնալ։ Հունիսի 13-ին ևս Հայաստանից և դեպի Հայաստան որոշ չվերթներ չեղարկվել էին։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30