Տեսագրող սարքն արձանագրել է տնից գողություն կատարողին:
Ներկայացնում ենք 2012-2014թթ. ընթացքում մայրաքաղաքում ջրամատակարարման և կոյուղատար համակարգերի վերանորոգված ցանցի երկարությունը:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հովվապետական այցով եղել է Շիրակի մարզի Բենիամին համայնքում: Կրկնազատկի առիթով մատուցել է պատարագ կիսավեր եկեղեցում:
Ապրիլի 17-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1965 թ. ծնված Ասքանազ Մ.-ն, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ապրիլի 17-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Գյումրի քաղաքում գտնվող 1949 թ. ծնված Արտաշես Ս.-ին:
Ապրիլի 17-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 160 հասցեում գտնվող ռեստորանային համալիրի սրահներից մեկում կատարած զննությամբ հայտնաբերել են ապակյա տարա` 2 փոքր խծուծներով, չօգտագործված 1 ներարկիչ, օգտագործված 3 ներարկիչ` ասեղներով, և 1 ներարկիչ` ասեղով, որի մեջ առկա էր թափանցիկ հեղուկ, ապակյա 2 սրվակ` թափանցիկ հեղուկներով, «Ալկոհոլ փադ» գրառմամբ, չբացված 7 փաթեթ և բժշկական պարագաներ:
Ապրիլի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, տարածքային ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներ: Քննարկվեցին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում ոստիկանության ծառայության կազմակերպման պլանը և ստորաբաժանումների խնդիրները:
Երևանի Շինարարների փողոցի շենքերից մեկի դիմաց քաղաքացի Սարգիս Կ.-ն իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Ալմաստ Ջ.-ին` անզգուշությամբ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ապրիլի 17-ին, ժամը 17.45-ին, 1953 թ. ծնված Վարուժան Ա.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 37 շենքի մուտքում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը բռունցքով հարվածել է իր կրծքավանդակին և քունքին` պատճառելով վնասվածքներ:
Ապրիլի 17-ին, ժամը 05.35-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1963 թ. ծնված Գայանե Պ.-ի տան պատուհաններին և դռանը բենզին են լցրել:
«Վերջին 20-25 տարիներին ծնելիությունը գնալով նվազում է և դեռ կնվազի, այնպես որ՝ պետք է ծնելիությունը խթանումը պետության համար կարևոր խնդիր դառնա»,-ավելացրեց բանախոսը՝ տեղեկացնելով, որ վերջին՝ 2011թ. մարդահամարի տվյալներով մշտական բնակչությունը կազմել է 3 մլն 19 հազար մարդ, իսկ առկա բնակչությունը մոտ 2 մլն 800 հազար մարդ:
ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը երեկվա ասուլիսում մի քանի վրիպակ է թույլ տվել, ինչը բուռն քննարկումների առիթ է դարձել համացանցում: Նա՝ խոսելով Ցեղասպանության միջոցառումների օրակարգի մասին, առավոտյան ժամը 08:00-ի փոխարեն ասել է 20:00, իսկ որպես գիշերվա 01:00 նշել է «13:000»:
Ռ.Եգանյանի խոսքով, միգրանտների համար փաստաթղթերով այլ աշխատավարձ է նշվում, և վճարվում է դրա ուղիղ կեսը: Ըստ նրա՝ 2000 ռուբլիով ռուսները բակ չեն մաքրի և շինարարության ոլորտում բանվոր չեն աշխատի:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր շրջանառության մեջ է դրել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով մասնավորապես նախատեսվում է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների ստացած վնասվածքներն արտերկրում բուժման, ճանապարհածախսի և կացության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու պետության պարտականությունը և զինծառայողի իրավունքը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագրերի իրականացման գրասենյակից տեղեկացնում են, որ ապրիլի 22-ից 24-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված բոլոր միջոցառումները հեռարձակվելու են Eutelsat 10A կամ Eutelsat 7B արբանյակների միջոցով:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
Որքան երկար թուրքերը հրաժարվեն դիտարկել և ամբողջովին ընդունել այդ պատմությունը, այնքան դա ավելի շատ վնաս կպատճառի Թուրքիայի միջազգային հեղինակությանը:
ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Վթարի հետեւանքով վիրավորվել էր 9 զինծառայող, նրանց բոլորին երեկոյան եւ գիշերը Սպիտակի հիվանդանոցից տեղափոխել են Երեւան՝ Կենտրոնական կայազորային հոսպիտալ:
«Այս տարի ես Երևան կգամ «Comedy Club»-ի բոլոր մասնակիցների հետ: Գալու են ոչ միայն բեմում հանդես եկող հայտնի դերասաններ, այլև` սցենարիստներ, պրոդյուսերներ, խմբագիրներ: Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է գալու ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իգոր Միշինը»:
Ռուսական ռուբլու կուրսի անկման պատճառով ՀՀ-ից արտահանման ծավալների կրճատումն աղետալի վիճակի է հասցրել հատկապես փոքր ու միջին ձեռնարկատերերին:
«Հայկազին սպանած տականքների փաստաբանները նույնիսկ ուզում են իմ դեմ մեղադրանք ներկայացնել որովհետև, ես ասել էի՝ չեմ հավատում, որ կասկածյալներին ու վկաներին ոստիկանները ծեծել են, ջարդել-փշրելեն»:
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք շարունակում են իրենց ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի համար գնորդ փնտրել, քանի որ վնասով են աշխատում:
Այլեւս հայտնի է, թե ինչ է լինելու Ցեղասպանության 100-ակյակին նվիրված միջոցառումների ավարտից հետո, երբ անմոռուկների նկարները, ինչպես նաեւ «Հիշում եմ եւ պահանջում» գրություններով ինքնասոսնձվող նկարները պոկվեն մեքենաների դիմապակիներից: Հաջորդիվ գրոհելու ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր ռուսական «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ղեկավարության մոտ, ըստ ամենայնի, որոշակի կասկածներ են առաջացել «ՀԷՑ»-ի գործունեության և ֆինանսական հոսքերի կառավարման շուրջ:
Ապրիլի 17-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լյուքսեմբուրգի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների բնակարանում ի թիվս այլ իրերի հայտնաբերվել էին զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով: 168.am-ը ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք իր պրակտիկայում եղե՞լ են դեպքեր, երբ հանցագործը դեպքի վայրում նման իրեր թողնի, որոնք հնարավորություն են տալիս նույնացնել իրեն:
Ուշադրություն. հետախուզվում է ավազակություն կատարելու մեղադրանքով:
Սպիտակում Պաշտպանության նախարարության «Ուրալ» մակնիշի մեքենայի վթարի հետեւանքով վիրավորված բոլոր 7 զինծառայողները տեղափոխվել են Երեւանՙ Կենտրոնական զինվորական հոսպիտալ:
ՀՀ ոստիկանությունը դարձավ 97 տարեկան: Ապրիլի 16-ը Հայաստանում նշվում է որպես ոստիկանի օր: 2001 թ. հենց այս օրն է ընդունվել «Ոստիկանության մասին» օրենքն ու օրը դարձել է տոնական: