Բաժիններ՝

«Ո՞ր մի տղեն իրա հորը կթողներ տենց վիճակում, կեթար». երեք մարդու սպանության մեջ կասկածվողի մայր. news.am

3 անձի սպանության մեջ կասկածվող՝ 27-ամյա Հայրապետ Սեփոյանի մայրը, որը նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության փոխնախագահ Մխիթար Հարությունյանի քույրն է, համոզված է՝ Գալստյան եղբայրներն են որդուն դրդել նման քայլի: «Մենք ոչ միլիոնատեր ենք, ոչ պուզատի ա իմ ամուսինը, ոչ էլ իմ էրեխեն նրանց նման խմող, պլանքյաշ, կռվարար ա: Սաղ ասում էին՝ էս ամեն ինչը մի օր պիտի լիներ իրանց հետ, բայց ինչի՞ հենց իմ էրեխեն պիտի մեջտեղում տուժեր, էդ սաղ փաթաթվեր իմ էրեխու վզին: Ինչի՞ են հարձակվել մեծ, հիվանդ մարդու վրա, ծեծել: Կարող ա՞ իրանք լինեին, իրանց հորը թողեին էթային, ո՞ր մի տղեն իրա հորը կթողներ տենց վիճակում, կեթար»,- NEWS.am-ին ասել է Նարինե Հարությունյանը։

Դեպքի օրն առավոտյան Հայրապետը մորը հիվանդանոց է տարել, վերադարձել են, դրանից հետո մայրը չի տեսել ոչ որդուն, որն այժմ ձերբակալված է, ոչ էլ ամուսնուն, որը հիվանդանոցում է։ Դեպքի մասին իմացել է ուշ երեկոյան։

Հարազատները պատմեցին, որ վիճաբանությունը ծագել է, երբ Գալստյան եղբայրները ալկոհոլի ազդեցության տան գնացել են Հանքավանի հանգստյան գոտի, տեսել, որ որոշ հատված ծառեր կան ու Հայրապետի անտառապահ հորը՝ Գագիկ Սեփոյանին ծեծել՝ մեղադրելով այդ ծառերը կտրելու մեջ: Վիճաբանությանը միջամտել է Գագիկ Սեփոյանի եղբայրը: Գալստյանները դանակով հարվածել են Գագիկ Սեփոյանին ու եղբորը, նրանց թույլ չեն տվել հեռանալ տարածքից: Հարազատները պատմեցին, որ Հայրապետին զանգահարել ու ասել են, որ հորը ծեծել են, նա անմիջապես մեկնել է Հանքավան, իսկ թե որտեղից է նրա մոտ ինքնաձիգ եղել, նրանք տեղյակ չեն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս