 
                        Սկանդալ. «Հայկական Ժամանակ»
 
                                    «Հայկական Ժամանակ» թերթը գրում է. ««Լեյսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր»՝ ԼԳԲՏ հայկական համայնքը երեկ իր պաշտոնական կայքում հրապարակեց «Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանին առնչվող սկանդալային մի տեսանյութ: Սույն տեսանյութը, որտեղ, ըստ ԼԳԲՏ համայնքի, բացահայտվում է Ահարոնյանի ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, կայծակնային արագությամն սկսեց տարածվել սոցիալական ցանցերում: ԼԳԲՏ համայնքը տեսանյութի հրապարակումը բացատրում էր նրանով, որ Ահարոնյանը ԼԳԲՏ-ների դեմ պայքարում առաջամարտիկ է և նույնիսկ Եվրամիության գրասենյակի մոտ հրապարակայնորեն այրել է իրենց խորրդանիշը՝ ծիածանաույն դրոշը, այնինչ ինքը հանդիսանում է այդ համայնքի ծպտյալ ներկայացուցիչ: Ավելի ուշ Ռ. Ահարոնյանը հայտարարեց, թե այդ կերպ ուզում են ապականել իր անունը: Երեկ այս կապակցությամբ նա մտադիր էր դիմել ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        