28-ամյա խորթ հայրը 12-ամյա դստեր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի ու անառակաբարո գործողություններ է կատարել
Դատարան է ուղարկվել 28-ամյա երիտասարդի դեմ հարուցված քրեական գործը: 28-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով աղջկա խորթ ծնող, միաժամանակ ստանձնելով նրա խնամքն ու դաստիարակությունը, քննությամբ չպարզված օրերին և իրենց տանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:
Բացի այդ, լինելով աղջկա խորթ ծնող, միաժամանակ ստանձնելով նրա խնամքն ու դաստիարակությունը, տան բակում անառակաբարո գործողություններ է կատարել իր խորթ դստեր` 12 տարին չլրացած աղջկա նկատմամբ:
Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 2 հոդվածներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: